DigITec Expo DigiTec Expo 2017 | Page 5

ԻՏՁՄ

Տնօրեն՝ Կարեն Վարդանյան

էլ. հասցե՝ [email protected]

Կայք՝ www.uite.org

Հասցե՝ ՀՀ, Երևան 0033,

Հ. Հակոբյան 3

Հեռ.՝ (+374 11) 548 881

Մենք Հայաստանի ամենադինամիկ զարգացող ոլորտի առաջատար ընկերությունների Միություն ենք:

ԻՏՁՄ նշանակում է՝

Ինժեներական և ստեղծարար մտածողություն

Տեղեկատվական տեխնոլոգիաներ

Ձեռնարկատիրություն և նախաձեռնողականություն

Մտքեր և նորարարական գաղափարներ

•Մենք բացում ենք բարձր տեխնոլոգիաների աշխարհի դռները տաղանդավոր երիտասարդների առջև

•Մենք աջակցում ենք ՏՀՏ ոլորտի զարգացմանը և պաշտպանում մեր անդամների շահերը

•Մենք օգնում ենք աշխարհին բացահայտել Հայաստանը և բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի պատկառելի ներուժը

•Մենք նախաձեռնում ենք հավակնոտ ծրագրեր ՏՀՏ ոլորտի հետագա զարգացման համար

Մենք ձգտում ենք մեր երկրում կառուցել տեխնոլոգիապես զարգացած ապագա:

Մեր տեսլականն է՝ Հայաստանը ընդգրկել բարձ տեխնոլոգիաների ոլորտի աշխարհի առաջատար 20 երկրների շարքում:

Միացե՛ք մեզ և օգտվե՛ք բազմաթիվ հնարավորություններից և անդամակցության արտոնություններից, այդ թվում

Ոլորտի նորություններ և կարևոր այլ տեղեկատվություն ստանալու հնարավորություն

•Եղեք մշտապես տեղեկացված ՏՀՏ ոլորտի և շուկայի վերջին նորություններին և կարևոր զարգացումներին :

Բիզնեսի զարգացման հնարավորություններ

•Աշխատուժի պահանջարկի բավարարման հնարավորություն՝ ԻՏՁՄ երիտասարդական կրթական ծրագրերի միջոցով

•Աջակցություն բանակցություններ վարելու գործընթացում

•ԻՏՁՄ ծրագրերից օգտվելու հնարավորություն՝ ներառյալ բիզնեսի զարգացման միջազգային ծրագրերը

Բիզնեսի խթանում և բրենդի տեսանելիություն

•Բիզնեսի և բրենդի խթանման հնարավորություններ Հայաստանի ՏՀՏ ոլորտը ներկայացնող «Why Armenia» վեբկայքի միջոցով

Կապերի հաստատման հնարավորություններ

•Մասնակցություն տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի արդիական խնդիրներին վերաբերող քննարկումներին, կլոր սեղաններին, ֆորումներին և հասարակական այլ միջոցառումներին՝ նոր գաղափարներ և շահավետ գործարար կապեր ձեռք բերելու նպատակով

Իրավաբանական աջակցություն, համագործակցություն պետական մարմինների հետ, շահերի պաշտպանություն և լոբբինգ

Շահերի պաշտպանության և լոբբինգի միջոցով պետական քաղաքականության վրա ազդելու հնարավորություն

Իրավաբանական խորհրդատվություն գործարար շահերի և համբավի պաշտպանության գործընթացում

•Աջակցություն պետական մարմինների հետ խնդիրների լուծման գործընթացում: