Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 91

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԿԼՈՐ-ՍԵՂԱՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ ՀՀ ԳԱԱ ԱՐԵՎԵԼԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ
ԻՐԱՔՅԱՆ ՔՐԴՍՏԱՆՈՒՄ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱ- ՔՎԵԻ ՇՈՒՐՋ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԸ
Հոկտեմբերի 27-ին ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստիտուտում տեղի ունեցավ կլորսեղան քննարկում Իրաքյան Քրդստանում անկախության հանրաքվեի և դրա շուրջ զարգացումների վերաբերյալ: Քննարկմանը մասնակցում էին ինստիտուտի տարբեր բաժինների աշխատակիցներ: Քննարկումը բացեց ԱԻ տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ընդգծեց թեմայի կարևորությունը թե ՛ Հայաստանի համար, թե ՛ աշխարհաքաղաքականության համատեքստում և հանդես եկավ իրավիճակի վերաբերյալ գնահատականով:
Հիմնական զեկույցով հանդես եկավ Միջազգային հարաբերությունների բաժնի գիտաշխատող Մուշեղ Ղահրիյանը: Նա անդրադարձավ Իրաքյան Քրդստանում անցկացված անկախության հանրաքվեի պատճառներին, հանրաքվեից առաջ քրդաբնակ շրջաններում քաղաքական, տնտեսական իրավիճակին: Մ. Ղահրիյանը ներկայացրեց նաև տարածաշրջանային պետությունների, ինչպես նաև գերտերությունների դիրքորոշումները քրդական հանրաքվեի հարցում և իրադարձությունների զարգացման մի շարք սցենարներ:
Բանախոսի և քննարկման մասնակիցների միջև, որից հետո ներկա մասնագետները հանդես եկան իրենց տեսակետներով, դիտարկումներով և նկատառումներով: Իրաքյան Քրդստանում և դրա շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ մասնավորապես գնահատականներով հանդես եկան պրոֆեսոր Վահան Բայբուրդյանը, ինստիտուտի աշխատակիցներ Տաթևիկ Մանուկյանը, Լևոն Հովսեփյանը, Արաքս Փաշայանը, Արմեն Մանվելյանը, Զվարթ Հովսեփյանը:
Քննարկման ընթացքում արծարծվեցին Քիրքուքում հնարավոր զարգացումներ, տարբեր երկրների կողմից քրդական անկախությանն աջակցելու կամ չընդունելու, նավթային,
91