Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 90
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ …
Վերոնշյալ վերլուծությունը հնարավորություն է տալիս,
ընդունելով և կարևորելով հակամարտությունների տարբերու-
թյուններն ու դրանց օրինակի միանշանակ կիրառման ան-
թույլատրելիությունը, միևնույն ժամանակ հնարավորինս ամ-
բողջական պատկերացում կազմելու ինքնորոշման իրավունքի
շուրջ ծագող հակամարտությունների կարգավորման միջազ-
գային փորձի վերաբերյալ։ Իսկ դա, իր հերթին, կարևոր է
հարկ եղած դեպքում առկա մեթոդաբանության և փորձի վրա
հղում կատարելու, ինչպես նաև որոշ գործիքներ և մեխա-
նիզմներ ղարաբաղյան հակամարտության կարգավորման
գործընթացի արդյունավետության բարձրացմանը ծառայեց-
նելու համար։
90