Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 89

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ խնդրի լուծումը Հայաստանի աջակցությամբ իր վրա է վերցրել Ղարաբաղի ժողովուրդը։ Այս համատեքստի ներկայացումը միջազգային հանրությանը կարող է նպաստել հակամար- տության բնույթի և նման զարգացման պատճառների մասին ամբողջական պատկերացման ձևավորմանը, ինչը կարող է հանգեցնել նաև միջազգային հանրության ընկալումների որո- շակի փոփոխության։ Բացի այդ, վերլուծությունները ցույց են տալիս, որ ՄԱԿ-ի առաքելությունն Արևելյան Թիմորում ունեցել է մի շարք բաց- թողումներ, որոնք բխում են հակամարտության վերաբերյալ խորքային պատկերացում չունենալուց, իրավիճակին հակա- մարտության ողջ ընթացքում չհետևելուց, տեղական առանձ- նահատկությունները հաշվի չառնելուց 14 ։ Նույն խնդիրն առկա է նաև Արցախի պարագայում, քանի որ չճանաչվածության վրա հիմնվելով՝ միջազգային հանրությունը մշտական ներկայացուցչություն չի ապահովում Արցախում, ինչը կարող է նույնանման խնդիրներ առաջացնել, ինչ Թիմորում։ Եզրակացություն Հակամարտությունների կարգավորման գործընթացների համեմատական վերլուծությունը թույլ է տալիս արձանագրել, որ հակամարտությունների կարգավորման գործընթացում առաջընթաց ապահովելու համար կարևորագույն պայմանը բոլոր կողմերի ներգրավումն է բանակցություններում, պայմա- նավորվածությունների կատարման երաշխիքների ապահո- վումը, ինչը մեծապես կախված է կողմերի ժողովրդավարաց- ման մակարդակից և միջազգային հանրության համապա- տասխան ներգրավումից։ Կատարված հետազոտությունը թույլ է տալիս նաև արձանագրել, որ հակամարտության կողմերի քաղաքակրթական պատկանելությունը, արժեհամակարգն ուղ- ղակիորեն ազդեցություն են ունենում քաղաքական բանակցու- թյունների և հակամարտության կարգավորման վրա։ 14 Օfstad Օ., Reconciliation and conflict resolution in East Ttimor lessons for future peace operations, University of Oxford, 2012, http://www.elac.ox.ac.uk/downloads/Reconciliation%20and%20conflict%20reso loution%20in%20East%20Timor%20Apr%202012.pdf 89