ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ …
գայում միջազգային հանրության ուշադրությունը հաջողվեց սևեռել ինդոնեզական ուժերի կողմից իրականացվող զանգվածային ոչնչացման վրա միայն առանձին անհատների, նրանց գործադրած ջանքերի և ճանաչելիության շնորհիվ, ինչի արդյունքում ճանաչվեց Արևելյան Թիմորի անկախությունը ՝ ցեղասպանություն թույլ չտալու համար ։ Որոշիչ դերակատարում են ունեցել Արևելյան Թիմորի նախկին վարչապետ և նախագահ Ժոզե Ռամուշ-Օրտան և արքեպիսկոպոս Կարլուշ Բելուն, ովքեր 1996թ ․ Խաղաղության Նոբելյան մրցանակի են արժանացել Արևելյան Թիմորի հակամարտության խաղաղ և արդար կարգավորման ուղղությամբ գործադրած ջանքերի համար ։ Նույն կերպ, եթե միջազգային հանրության ուշադրությունն առավել ակտիվ սևեռվեր ԽՍՀՄ-ի ներսում հասունացող ղարաբաղյան հակամարտության և ԽՍՀՄ-ի փլուզմանը զուգահեռ ընթացող գործընթացների վրա, ապա ակնհայտ կլիներ, որ Ադրբեջանի ծավալած գործողությունները պատերազմի որոշակի փուլերում սպառնում էին Ղարաբաղում( օգտագործվում է « Ղարաբաղ » եզրույթը ՝ Արցախից կամ Արցախի Հանրապետությունից տարանջատելու նպատակով) հայերի բնաջնջմամբ ։ Խորհրդային Միության տարիներին Ադրբեջանի իրականացրած խտրական քաղաքականության, այդ թվում ՝ նպատակային հայաթափության մասին վկայում են մարդահամարի տվյալներն ու դրանց համադրումը բնական աճի ցուցիչների հետ ։ Բացի այդ, ԼՂԻՄ-ի նկատմամբ վարած խտրական քաղաքականության մասին արձանագրում է նաև ադրբեջանական կողմը ։ « Ադրբեջանական ԽՍՀ ժողտնտեսություն » ժողովածուի տվյալներով մեկ մարդուն բաժին ընկնող կապիտալ ներդրումների ծավալով ԼՂԻՄ ցուցանիշը 1981-1985թթ. ավելի քան երկու անգամ, իսկ 1986թ. 2,7 անգամ պակաս է եղել ողջ Ադրբեջանի միջին ցուցանիշից 13 ։
Եթե Արևելյան Թիմորի պարագայում ՄԱԿ-ն իր հումանիտար պարտքն է կատարել ՝ աջակցելով Արևելյան Թիմորի անկախացմանը, ապա Ղարաբաղի պարագայում ՄԱԿ-ը որևէ կերպ չի արձագանքել բնաջնջման սպառնալիքին, և այդ
13
Народное хозяйство АзССР к 70-летию Великого Октября, Баку: Азернешр, 1987, с. 3, 11, 270, 279.
88