Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 87

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
օրինակ է ։ Արևելյան Թիմորի անկախությունը ՄԱԿ-ի կողմից ճանաչվել է այդ երկրում Ինդոնեզիայի կողմից իրականացվող մարդու իրավունքների զանգվածային խախտումները կանխելու նպատակով ։
Այս պարագայում, եթե անմիջապես հակամարտության կարգավորման գործընթացում շատ չեն զուգահեռման հնարավորությունները, ապա դրանք առկա են երկու առանձին բաղկացուցիչներում ։
Օրինակ, Ապրիլյան պատերազմը, եթե շարունակություն ունենար և չհաջողվեր կանխել դրա ՝ երկարատև պատերազմի վերաճումը, այն կարող էր ցույց տալ միջազգային հանրությանը, որ միակ անվտանգության երաշխիքն անկախության ճանաչումն է ։ Սակայն սա ոչ բնական գործընթաց է, քանի որ ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչման, այդ գործընթացին միջազգային աջակցության հարցը պայմանավորվում է ոչ թե միջազգային իրավունքով և ամրագրված իրավունքի իրացմանն աջակցություն ցուցաբերելով, այլ ժողովրդի ֆիզիկական գոյությանը սպառնացող վտանգով և դրա չեզոքացման անհրաժեշտությամբ ։ Ինդոնեզիայի կազմում գտնվելու 24 տարիների ընթացքում Արևելյան Թիմորում տեղի են ունեցել մարդու իրավունքների մի շարք խախտումներ, այդ թվում ՝ անկախացման ձգտումների բռնի ճնշումներ, զինված բախումներ և այլն ։ Արևելյան Թիմորում ՄԱԿ-ի ժամանակավոր կառավարության պահանջով CAVR( Comissao de Acolhimento, Verdade e Reconciliacao) հանձնաժողովի կողմից իրականացվել է Ինդոնեզիայի կառավարման ընթացքում ՝ 1974-1999թթ ․, Արևելյան Թիմորում տեղի ունեցած բռնությունների գնահատում ։ Համաձայն զեկույցի տվյալների ՝ հակամարտության պատճառով մահացել է 102 800(+/- 12 000) մարդ, որոնցից մոտ 18 600-ը սպանվել է կամ անհետ կորել, 84 200-ը մահացել է սովից և հիվանդություններից 12 ։
Մյուս խնդիրը միջազգային հանրության ուշադրությունն է փակ համակարգերի նկատմամբ ։ Արևելյան Թիմորի պարա-
12
Conflict-Related Deathes in Timor-Leste 1974-1999, The findings of the CAVR Report CHEGA!, http:// www. cavrtimorleste. org / updateFiles / english / CONFLICT-RELATED % 20DEATHS. pdf
87