Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | 页面 86
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ …
ված պաշտոնական մեխանիզմներին և իշխանության լծակ-
ների բաշխմանը՝ այս փորձն ակնհայտորեն ցույց է տալիս, որ
իբրև թե հակամարտության կարգավորման նպատակով հա-
կամարտող ժողովուրդներին արհեստական համակեցություն
պարտադրելը մշտապես պահպանում է հակամարտության
վերսկսման սպառնալիքը։
Շոտլանդիայի անկախության հանրաքվեն օրինակ է կող-
մերի միջև կառուցողական երկխոսության, որը նույնիսկ իրա-
վական անհրաժեշտ հիմքի բացակայության պարագայում հա-
կասությունների խորացում թույլ չտալու նպատակով ստեղծեց
անհրաժեշտ իրավական հիմքը և հարցի կարգավորման հիմ-
քում դրեց ժողովրդի կամարտահայտումը։
Քաղաքակիրթ այս երկխոսության համատեքստում կա-
րևոր է նաև, որ Մեծ Բրիտանիան, ի դեմս հիմնական բանակ-
ցողների՝ վարչապետի, համաձայնել է ընդունել հանրաքվեի
ցանկացած արդյունք և չի խոսել Շոտլանդիայի անկախացման
հարցը Միացյալ Թագավորության ողջ տարածքում հանրա-
քվեի դնելու մասին։ Մինչդեռ Ադրբեջանի կողմից հարց է
բարձրացվում ամբողջ Ադրբեջանում հանրաքվե անցկացնելու
վերաբերյալ։ Սակայն ազգի ինքնորոշումը բացառապես իր
կամարտահայտման արդյունք է և չի կարող կախվածության
մեջ դրվել այլ ժողովուրդներից և պետություններից։
Շոտլանդիայի օրինակը նաև ցույց է տալիս, թե ինչպես
են եվրաինտեգրման և ինքնավարության աստիճանի փոփո-
խություններն ազդում ազգային գիտակցության, նույնակա-
նացման վրա։ Այս երկու գործընթացները մեծացրել են շոտ-
լանդացիների տարածքային ինքնանույնականացումը, ազգա-
յին ինքնության կարևորումը և ինքնորոշման ավելի բարձր մա-
կարդակի ձգտումը։ Դրան զուգահեռ ազգայինի հետ մեկտեղ
ամրապնդվել են նաև քաղաքացիական ինքնագիտակցու-
թյունը և ինքնանույնացումը 11 ։
Արևելյան Թիմորի անկախացման գործընթացը մարդու
իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունից դըրդ-
ված ազգային ինքնորոշման և դրա միջազգային ճանաչման
11
Фадеева Л., Идентичность на пересечении интеграции и деволюции: шот-
ландский кейс, «Современная Европа», № 5, 2015, с. 91-99.
86