Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 85

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ծությունների պահպանման համար ենթադրում է խրախուսում, իսկ խախտման դեպքում ՝ պատիժ ։ Այս մեխանիզմի ներդրումը կարող է առաջընթաց ապահովել նաև ղարաբաղյան հակամարտության պարագայում ։
Արցախի պարագայում շատ սահմանափակ է արտաքին աջակցությունը ժողովրդավարացման, պետական ինստիտուտների զարգացման գործընթացներում ։ Արցախին պետական մակարդակով ֆինանսական աջակցություն է տրամադրվում բացառապես ՀՀ-ի և մասամբ ԱՄՆ-ի կողմից ։ ԵՄ-ն առավելապես հանդես է գալիս հետկոնֆլիկտային վերականգնման փուլում աջակցություն ապահովողի դերում ։ Մինչդեռ Հյուսիսային Իռլանդիայի դեպքում ԵՄ-ն 1989թ ․-ից ֆինանսական աջակցություն է տրամադրում խաղաղ կարգավորման համար, աջակցում է Հյուսիս-Հարավ անդրսահմանային համագործակցությանը, դերակատարում է ստանձնել փոխվստահության հաստատման և տնտեսական համագործակցության իրավական հիմքի ապահովման գործընթացում ։ Հյուսիսիռլանդական օրինակը ցույց է տալիս, որ արտաքին աջակցությունը կողմերի միջև երկխոսության կառուցման, ինչպես նաև հակամարտության կողմերի բնականոն զարգացման հարցերում մեծ դերակատարում է ստանում ընդհանուր հակամարտության կարգավորման համատեքստում ։
Համակեցության խնդիրը, ինչպես Կոսովոյի պարագայում, առկա է նաև Հյուսիսային Իռլանդիայում ։ Չնայած երկարատև բանակցությունների և հետևողական գործընթացի միջոցով հաջողվել է հասնել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը և հաղթահարել հակամարտության սուր փուլերը հյուսիսիռլանդական հակամարտությունը վերջնականապես կարգավորված համարել հնարավոր չէ ։ Մշտապես պահպանվում են լարվածությունը և խաղաղության փխրունությունը, և, օրինակ, ԵՄ-ի կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցը ևս մեկ անգամ անկայունության սպառնալիք առաջացրեց այս տարածաշրջանում ։ Պահպանվող սպառնալիքի պատճառը կրկին հակամարտող երկու կողմերի համակեցությունն է ՝ անգլիացիների և իռլանդացիների խաղաղ գոյակցության փորձը Հյուսիսային Իռլանդիայում ։ Չնայած ստեղծ-
85