Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 84

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ … Այս հակամարտության կարգավորման փորձն ուշագրավ է այն համատեքստում, որ լարվածության աճի փուլում բախում- ներից խուսափելու համար որոշում է կայացվել հանրաքվեի անցկացման վերաբերյալ։ Հանրաքվեն դիտարկվել է որպես Հյուսիսային Իռլանդիայի կարգավիճակի հարցի կարգավոր- ման առավել լեգիտիմ ճանապարհ, որը հնարավորություն կտա խուսափելու ռազմական բախումների վերսկսումից։ Մի- ջազգային այդ ընկալմամբ է պայմանավորված նաև այն հան- գամանքը, որ երկարատև անարդյունավետ բանակցություն- ներից և կարգավորման տարբեր փաթեթների մերժումից հետո ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի միջնորդներն առաջարկել են վերջնական կարգավիճակը որո- շել հանրաքվեի միջոցով։ Հյուսիսիռլանդական բանակցություններն ու կարգավոր- ման ձախողված փորձերը ցույց են տվել, որ հակամարտության կարգավորումն առանց բոլոր կողմերն ընդգրկող բանակցու- թյունների հնարավոր չէ։ Այդ պատճառով Բելֆաստի պայմա- նագրի բանակցություններում ներգրավվել են բոլոր քաղաքա- կան ուժերը, այդ թվում՝ իռլանդական հանրապետական բա- նակի քաղաքական թևը 10 ։ Այս հանգամանքը մեկ անգամ ևս հիմնավորում է բանակցություններում Արցախի լիարժեք ներ- գրավման անհրաժեշտությունը։ Չնայած կարգավորման փուլերի մեծ տարբերությանը՝ հյուսիսիռլանդական հակամարտության փորձը նույնպես ցույց է տալիս, որ կարգավորման գործընթացում և հատկապես թեժ փուլում հրադադարի ռեժիմի խախտումների դեպքում կարևոր խնդիր է միջնորդների անհասցեականությունը, սրող կողմի անպատժելիությունը։ Իռլանդական հակամարտության կար- գավորման գործընթացի հիմքում այդ խնդրի հաղթահարման նպատակով ներդրվել են Միտչելի սկզբունքները հրադադարի պահպանման մասին, ըստ որոնց, խախտող կողմը դուրս էր մղվում բանակցային գործընթացից։ Դա և ընդհանրապես այս հակամարտության կարգավորման գործընթացը կառուցված են «մտրակի և բլիթի» սկզբունքի վրա, որը պայմանավորվա- 10 O'Leary B., "Afterword: What is Framed in the Framework Documents," in Ethnic and Racial Studies 18, № 4, October 1995, p. 867. 84