Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 83

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
քը, որ բանակցություններն ընթանում են անմիջական կողմերի ՝ Կոսովոյի և Սերբիայի միջև, մինչդեռ ղարաբաղյան կարգավորման գործընթացում Ադրբեջանը հրաժարվում է Արցախի հետ ուղղակի բանակցություններ անցկացնելուց ։
Կոսովոյում մեծ է միջազգային աջակցությունն ինչպես դեռևս ակտիվ հակամարտության, այնպես էլ հետկոնֆլիկտային փուլերում ՝ ի դեմս Կոսովոյի պետական ինստիտուտների կայացման, զարգացման գործընթացում ԵՄ-ի ուղղակի ներգրավման և ֆինանսական ու տեխնիկական աջակցության ։
Փախստականների հարցում Կոսովոյի օրինակը ցույց է տալիս, որ չնայած նույնիսկ չի իրականացվել փախստականների լիարժեք վերադարձ, այնուամենայնիվ համակեցության կազմակերպումը մեծ խնդիր է, որ պետության տարածքում ձևավորում է փակ համայնքներ, չկառավարվող տարածքներ ։ Այն, որ սերբերն այսօր Կոսովոյում ապրում են առանձին, փակ շրջանում և չեն ենթարկվում Կոսովոյի իշխանություններին ՝ միաժամանակ ստեղծելով սահմանային լարվածություն Սերբիայի հետ 8, ցույց է տալիս, որ նույնիսկ միջազգային ներկայությամբ անվտանգության երաշխիքների ապահովումը չի չեզոքացնում փախստականների վերադարձից բխող համակեցության խնդիրները ։
Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության կարգավորման գործընթացը կարող է դիտարկվել որպես « մոդելային օրինակ » այլ հակամարտությունների համար, քանի որ ցույց է տալիս, որ նույնիսկ ամենաձգձգված հակամարտությունները կարող են լուծում ստանալ, և նույնիսկ ամենածայրահեղական դիրքորոշում ունեցող ուժերի ներգրավումը բանակցություններում կարևոր է խաղաղության հաստատման համար 9 ։
8
Sterio M., The Case of Kosovo: Self-Determination, Secession, and Statehood Under International Law, Proceedings of the Annual Meeting( American Society of International Law), Vol. 104, International Law in a Time of Change, 2010, pp. 361-365.
9
Hughes J., Reconstruction Without Reconciliation: Is Northern Ireland a“ Model”?, After Civil War Division, Reconstruction, and Reconciliation in Contemporary Europe, edited by Bill Kissane, University of Pennsylvania Press, 2015, pp. 245-272.
83