Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 82

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ … են, ինչը կարող է դրական ազդեցություն ունենալ հնարավոր համաձայնությունը կյանքի կոչելու հարցում։ Կոսովոյի հակամարտության կարգավորման գործըն- թացի դիտարկումը հնարավորություն է տալիս եզրակացու- թյուններ անելու միջազգային ուժերի ակտիվ և ուղղակի ներ- գրավմամբ հակամարտության կարգավորման արդյունավե- տության վերաբերյալ և դուրս բերելու այն հիմնական խնդիր- ները, որոնք լուծել չի հաջողվում նույնիսկ այդ դեպքում։ Կարգավիճակի որոշման հարցում Կոսովոյում որոշիչ ազդեցություն է ունեցել միջազգային հանրությունը, մասնա- վորապես ՆԱՏՕ-ի մեծ աջակցությունը։ Կոսովոն միակողմանի հռչակել է իր անկախությունը՝ համաձայնության չգալով Սեր- բիայի հետ, ինչին հասել է միջազգային հանրության աջակ- ցությամբ և ճանաչվել է ՄԱԿ-ի անդամ 100-ից ավելի երկրների կողմից 6 ։ Կոսովոյում ալբանական պետության ստեղծումը պայմանավորված էր արտաքին ուժերի գործողությամբ, ինչի օրինականացման փորձ կատարվեց այն երկրների կողմից, որոնք ճանաչեցին Կոսովոյի անկախությունը։ Նախքան ՆԱՏՕ-ի միջամտությունն ալբանացիները փոքրամասնություն էին կազմում Հարավսլավիայի Դաշնային Հանրապետության անկման հետևանքով առաջացած Սերբիայի Հանրապետու- թյունում։ ՆԱՏՕ-ի միջամտությունից հետո ալբանացիները մե- ծամասնություն կազմեցին Կոսովոյում, որտեղ սերբերը դար- ձան փոքրամասնություն 7 ։ Ղարաբաղյան հակամարտության պարագայում անկախության հռչակումը, չնայած իրավական հիմքերին, ոչ միայն չի ստացել միջազգային աջակցություն, այլև հանգեցրել է ֆիզիկական գոյության սպառնալիքի՝ ի դեմս Ադրբեջանի սանձազերծած պատերազմի։ Կոսովոյի, ինչպես նաև Կիպրոսի հակամարտության պա- րագայում կարևոր դերակատարում է ունեցել այն հանգաման- 6 7 Countries that have recognized Kosovo as an independent state, http://beinkosovo.com/en/countries-that-have-recognized-kosovo-as-an- independent-state Խարալամբիդիս Յ., Տրոյական պատերազմը և «Պրահայի հախճա- պակին». Կիպրոսի, Լեռնային Ղարաբաղի և Կոսովոյի հակամարտու- թյունների համեմատական վերլուծություն, «21- րդ ԴԱՐ », թիվ 2 (54), 2014 թ ., էջ 32։ 82