Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 81

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ների միջև շփումների ակտիվացումը, նախկին բնակության վայրեր այցելելու հնարավորության ընձեռումը ։ Մարդկանց միջև շփումն առաջացրել է կարգավորման պահանջ « ներքևից վերև », որն իշխանության է բերել կարգավորման ուղիներ փնտրող քաղաքական ուժերին 5 ։ Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության պարագայում Ադրբեջանի իշխանությունների ներկայիս քաղաքականությունն ամեն կերպ խոչընդոտում է հասարակությունների միջև շփումներ և ժողովրդական դիվանագիտությունը ։
Կիպրական հիմնախնդրի կարգավորման և մասնավորապես կողմերի միջև երկխոսության հնարավորության մեծացման, Հյուսիսային Կիպրոսում ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, ընդհանուր չափորոշիչների տեղայնացման հարցում մեծ է ԵՄ-ի դերակատարումը ։ Չնայած Հյուսիսային Կիպրոսի չճանաչված լինելուն ՝ ԵՄ-ն ակտիվ համագործակցում է կղզու հյուսիսային հատվածի հետ ՝ այդ կերպ նպաստելով վերջինիս բնականոն զարգացմանն ու կղզու երկու հատվածների միջև տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում առկա տարբերությունների հաղթահարմանը ։
Կիպրոսի պարագայում առկա է նաև դերակատարների հստակություն ՝ ի դեմս երեք երաշխավոր երկրների ՝ Հունաստանի, Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի, որոնք մի կողմից ՝ անմիջական շահագրգռվածություն ունեն հակամարտության կարգավորման ելքերի հարցում, մյուս կողմից ՝ խորքային պատկերացում ունեն հակամարտության բոլոր բաղադրիչների վերաբերյալ ։ Ղարաբաղյան հակամարտության պարագայում երրորդ երկրների ՝ ի դեմս հարևան երկրների, ներգրավումն ու ազդեցությունը գործընթացի վրա ավելի բազմաշերտ է ։ Բայց ի տարբերություն Կիպրոսի միջնորդ և երաշխավոր հիմնական երկրները ՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ
բայց սա չի ազդում թուրք-կիպրոսցիների ՝ իբրև ԵՄ քաղաքացիների իրավունքների վրա:
5
Hadjipavlou M., The“ Crossings” along the Divide: The Cypriot Experience, The Walls between Conflict and Peace, Edited by Alberto Gasparini, Brill Academic Pub, 2017, pp. 197-215.
81