Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 80
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ …
ցակայությունը, ինչը մեծացնում է խաղաղ երկխոսության հա-
ջողության հնարավորությունը։ Մյուս կարևոր քայլն Էրջանի
օդանավակայանի շահագործումն է՝ Հյուսիսային Կիպրոսի
չճանաչված լինելու պարագայում գտնված իրավական որոշ
լուծումների շնորհիվ 3 , ինչը Կիպրոսի Հանրապետությունը չի
խոչընդոտում։ Այս վստահության միջոցները հնարավոր են
դարձրել խաղաղ բանակցություններն ու ընթացող բանակ-
ցությունների նկատմամբ վստահությունն ու իրական կարգա-
վորման ակնկալիքները։ Մինչդեռ Ադրբեջանն ամեն կերպ
խոչընդոտում է Ստեփանակերտի օդանավակայանի շահա-
գործումը՝ անկախ դրա հումանիտար նշանակությունից։ Բացի
այդ, կիպրական հակամարտության կողմերի միջև ապահով-
ված է մարդկանց ազատ տեղաշարժ. նույնիսկ իրականացվել է
վիզային ռեժիմի ազատականացում։
2004թ․ հանրաքվեից հետո, չնայած հասարակություն-
ների մոտ ֆրուստրացիոն գործընթացներին, բանակցություն-
ների վերսկսման, երկխոսության հաստատման հարցում մեծ
նշանակություն են ունեցել երկու կողմերի հասարակություն-
ները, ՀԿ ներկայացուցիչները, որոնք ցույցեր են անցկացրել՝
պահանջելով միավորել կղզին։ Այդ գործընթացում կարևոր
դեր են խաղացել «Կանաչ գծի» բացումը 4 և հասարակություն-
3
4
1975թ. փետրվարից կղզու և մայր ցամաքի միջև կապը պահպանելու
նպատակով այն սկսել է շահագործվել՝ հիմնվելով հետևյալ փաստարկի
վրա, որ «կղզու հարավային հատվածը հրաժարվում է ծառայություններ
մատուցելուց Կանաչ գոտուց հյուսիս ընկած ազգաբնակչությանը»:
Օդանավակայանի շահագործումն իրականացվում է Քաղաքացիական
ավիացիայի միջազգային կազմակերպության (International Civil Aviation
Organization (ICAO)) չափորոշիչներին համապատասխան, թեև ICAO-ն
այն չի ճանաչում որպես Կիպրոսի տարածքում օրինական գրանցված
օդանավակայան: Կիպրոսի թուրքական հատվածի և Թուրքիայի Հան-
րապետության քաղաքացիական ավիացիայի վարչությունների միջև
կնքված պայմանագիրը համարվում է փոխգործակցությունը կարգա-
վորող հիմնական փաստաթուղթ:
1974 թ.-ից «Կանաչ գիծը» բաժանում է կղզու երկու հատվածները: ԵՄ
«Կանաչ գիծ» կանոնակարգը սահմանում է այն պայմանները, որոնց
ներքո մարդիկ և ապրանքները կարող են հատել այս գիծը, որը ԵՄ
արտաքին սահմանչէ: Գլխավոր գործնական արդյունքն այն է, որ
հյուսիսային շրջանները դուրս են ԵՄ մաքսային և ֆիսկալ տարածքից,
80