Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 79

ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ների հաղթահարումից հետո։ Բացի այդ, կարգավորման տար- բեր փուլերում տարածքների վերադարձի դիմաց ենթադրվել է թուրք-կիպրոսցիներին տրամադրել փոխհատուցում, ֆինան- սական աջակցություն, ինչպես նաև տարածքների վերադարձի հարցը կախվածության մեջ է դրվել անվտանգության երաշ- խիքներից 2 ։ Փախստականների վերադարձի հարցը դիտարկվում է մի քանի այլ դրույթների հետ նույն փաթեթի ներքո՝ վերադարձի վայրերում նրանց թվային գերակշռում թույլ չտալը, այդ բնա- կավայրերից հեռացող թուրք-կիպրոսցիներին փոխհատուցում տրամադրելը և այլն։ Ղարաբաղյան հակամարտության պարա- գայում բանակցային գործընթացի այս փուլում փախստական- ների վերադարձի հարցին առավել մանրամասն անդրադարձ դեռևս չի կատարվում։ Սակայն ղարաբաղյան հակամարտու- թյան բանակցությունների ենթադրվող հաջորդ փուլում՝ կար- գավորման շրջանակային պայմանագրում, փախստականների հարցի հիմքում կարևոր է դնել երկու դրույթ՝ փախստական- ների միակողմանի վերադարձի անընդունելի լինելը, վերա- դարձը չի կարող լինել ընդհանրական։ Դա նշանակում է, որ պետք է նախատեսվի նաև պատերազմի ժամանակ Ադրբե- ջանը լքած հայերի վերադարձ կամ փոխհատուցման տրամա- դրում, իսկ ադրբեջանցի փախստականները պետք է վերա- դառնան միայն Ադրբեջանի վերահսկողության ներքո հանձնը- վող տարածքներ՝ նրանց թվային գերակշռում թույլ չտալու և լարվածության նոր օջախներ չառաջացնելու համար։ Այդ փու- լում արդեն, ինչպես և կիպրական խնդրի պարագայում, կարող են հիմքում դրվել թվային գերակշռում թույլ չտալու և անվտան- գության ապահովման հարցերը։ Խաղաղապահների հարցը քննարկվում է երկու հակա- մարտությունների պարագայում էլ, սակայն ոչ մեկում չկա այս հարցի շուրջ հստակություն։ Կողմերի միջև վստահության մի- ջոցների տեսակետից կիպրական կղզում կարևոր է ռազ- մական գործողությունների, սահմանային լարվածության բա- 2 Migdalovitz C., Cyprus: Status of U.N. Negotiations, CRS Issue Brief for Congress, Congressional Research Service, May 19, 2005, https://fas.org/sgp/c