Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 78

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ … համատեքստում. անցկացված է համադրական վերլուծություն բախումնային դրույթների հաղթահարման ղարաբաղյան հա- կամարտության փորձի հետ, մատնանշված են հիմնական նմանություններն ու տարբերությունները։ Դիտարկման համար ընտրվել են Կի պրոսի հակամար- տությունը՝ որպես ղարաբաղյան հակամարտությանը մոդելա- յին տեսակետից առավել մոտ հակամարտություն, Կոսովոյի հակամարտությունը՝ որպես մոդելային նմանություն ունեցող և միջազգային ճանաչում ստացած ինքնորոշման օրինակ, Հյու- սիսային Իռլանդիայի օրինակը՝ որպես ռազմական փուլից հե- տո բանակցային կարգավորման օրինակ՝ ինքնավարության տրամադրման մոդելով, և Շոտլանդիայի օրինակը՝ որպես հանրաքվեի միջոցով կարգավիճակի որոշման ոչ հօգուտ ան- կախացման, ինչպես նաև Արևելյան Թիմորի օրինակը՝ որպես ֆիզիկական գոյության պահպանման համար անկախացման օրինակ։ Կիպրոսի հակամարտության պարագայում կարգավի- ճակի հարցի զուգահեռումը ղարաբաղյան հակամարտության հետ նպատակահարմար չէ՝ ելնելով այն հանգամանքից, որ կիպրական կարգավորման հիմքում դրվում է կիպրական կղզու վերամիավորման հարցը, ինչն ընդունելի է երկու կողմերի համար էլ որպես բանակցությունների հիմք։ Կիպրական հա- կամարտության ներքո հիմնական բախումնային դրույթը կղզու կառավարման կարգն է՝ միավորված պետության ներքո կղզու երկու հատվածների լիազորությունների բաշխումը։ Մինչդեռ ղարաբաղյան հակամարտության դեպքում ֆեդերացիայի ձևա- վորումը՝ որպես կարգավորման հնարավոր տարբերակ, այլևս արդիական չէ, քանի որ 1998թ․ Ադրբեջանի կողմից մերժվել է, երբ պաշտոնական Բաքուն մերժել է «Ընդհանուր պետություն» փաթեթը։ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի դինամիկան հանգեցրել է նրան, որ կարգավի- ճակի հարցը բացառապես պայմանավորվում է ժողովրդի կամարտահայտմամբ։ Կիպրոսի հակամարտության կարգավորման գործընթա- ցում տարածքների վերադարձը դիտարկվում է որպես ան- հրաժեշտ քայլ, բայց միայն բոլոր մյուս բախումնային դրույթ- 78