Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 77
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ԱՆՆԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ ՏԵՂԱՅՆԱՑՄԱՆ
ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ՂԱՐԱԲԱՂՅԱՆ
ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ
Ներածություն
Հակամարտությունները, չնայած նմանություններին և
ընդհանուր տրամաբանության հատումներին, տարբերվում են
միմյանցից թե՛ ներքին գործոններով` կողմերի առանձնա-
հատկություններ, նրանց հարաբերություններ, պատմություն,
թե՛ դրանց վրա տարածաշրջանային և միջազգային աշխար-
հաքաղաքական գործընթացների, երրորդ երկրների շահերի
ազդեցությամբ։
Հակամարտությունների կարգավորման միջազգային
փորձի ուսումնասիրությունը հնարավորություն է տալիս դուրս
բերելու տարբեր հակամարտությունների կարգավորման գործ-
ընթացի վրա ազդող գործոնները, կարգավորման համար ան-
հրաժեշտ պայմանները և բախումնային առանձին դրույթների
հաղթահարման ուղիները։ Հակամարտությունների համեմա-
տական վերլուծությունը, որն իրականացվում է սահմանափակ
թվով հակամարտությունների խորքային և համատեքստային
վերլուծության միջոցով, հնարավորություն է տալիս կատարելու
մի կողմից առավել արդյունավետ համատեքստային վերլու-
ծություն, մյուս կողմից առավել համակարգված չափումներ և
հիպոթեզերի փորձարկում 1 ։
Ստորև առանձնացված են միջազգային փորձի այն հիմ-
նական դրույթները, որոնք կարող են նշանակություն ունենալ
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի
1
Collier D., The Comparative Method, Political Science: The State of the
Discipline II, Washington, D.C.: American Political Science Association, 1993,
pp. 105-119.
77