Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 76

ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. … կաթգծի կենսագործման վրա, և այս համատեքստում չի բա- ցառվում, որ իրանական կողմը անգամ դրա կառուցման պա- րագայում հետագայում կիրառի երկաթգծի շահագործման կա- սեցման մարտավարություն: Իրանն ինքն է հավակնում վերածվելու եվրասիական տրանսպորտային առանցքային խաչմերուկի: Տրանսպորտա- յին երթուղիների դիվերսիֆիկացմամբ, երկաթուղային ներքին ուղղությունների արդիականացմամբ եվրասիական տարանցիկ միջանցքներում մեծացնելով իր ներգրավվածությունը` Իրանն դեպի իր տարանցիկ է ձգտում ներգրավել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք ուղղություններով բեռնափոխադրումային լրացուցիչ հոսքեր և ծավալներ: Իրանական կառավարության առաջնային խնդիրներից է Թուրքիայի շրջանցմամբ դեպի Եվրոպա, Միջերկրական և Սև ծովերով, այլընտրանքային ել- քերի ապահովումը, որի նպատակներից է Բաքվի աշխարհա- քաղաքական և աշխարահատնտեսական նկրտումների զսպու- մը, տարածաշրջանում թուրքական գործոնի հակակշռումն ու ազդեցության նվազեցումը: 76