Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | страница 75

ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ կենտրոնական տեղ են զբաղեցնում, այնուամենայնիվ դրանց հեռանկարները բավականին մշուշոտ են: Երկաթգծի ապագան շարունակում է մեծապես կախված մնալ երկրների քաղաքա- կան հարաբերություններից և աշխարհաքաղաքական շահե- րից: Եզրակացություն Միջուկային խնդրի կարգավորումից հետո միջազգային տրանսպորտային ծրագրերում Հնդկաստանի, Չինաստանի, Պարսից ծոցի երկրների, ինչպես նաև Ռուսաստանի և ԵՄ-ի լայնածավալ շուկաների միջև իրանական տարանցիկ միջանց- քի կիրառմամբ ուղիղ երկաթուղային կապ հաստատելու հնա- րավորություններն աճել են: Այս համատեքստում Հյուսիս-Հա- րավ տրանսպորտային միջանցքի մաս կազմող Ղազվին- Ռաշթ-Ասթարա երկաթգծի կառուցման խնդիրն աշխարհաքա- ղաքական նոր երանգավորում է ձեռք բերել: Շեշտադրվում է, որ վերոնշյալ երկաթգծի կենսագործումը և դրա համադրումը Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի հետ էապես ամրապնդելու են Ադրբեջանի՝ որպես տարածաշրջանային տարանցիկ պե- տության, դիրքերը: Սակայն գնահատելով երկաթգծի շինարա- րության հետպատժամիջոցային դինամիկան` կարելի է փաս- տել, որ Բաքվի հետ առկա մ