Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 74
ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
Հաշվի առնելով այդ իրողությունները՝ Ռուսաստանը
հստակ քայլեր է ձեռնարկում, Կասպից ծովում իր հանգույցի
մրցունակությունը բարձրացնելու ուղղությամբ, Պարսից ծոցի
հետ իրանական տարանցիկով կայուն կապ ապահովելու
համար, ինչը թույլ կտա նվազեցնելու ադրբեջանական և ղա-
զախական ցամաքային հաղորդակցությունից կախվածությու-
նը: Այդ կապակցությամբ 2017 թ. նոյեմբերին ՌԴ կառավարու-
թյունն ընդունեց Կասպից ծովի ավազանում Ռուսաստանի աշ-
խարհաքաղաքական և տնտեսական դիրքերի ամրապնդման
նոր ռազմավարությունը, որով ծրագրվում է մինչև 2030 թ.
զարգացման նոր մակարդակի հասցնել ռուսական նավահան-
գիստները և դրանց միացող երկաթուղային և մայրուղային
ճանապարհները 59 : Այն միտված է Կասպիցի ռուսական
տրանսպորտային հանգույցի կիրառմամբ և լոգիստիկ միջանց-
քի ստեղծմամբ, վարչական ընթացակարգերի պարզեցմամբ,
փոխադրման սակագների իջեցմամբ ընդլայնել ռուսական և
իրանական նավահանգիստների միջև հաղորդակցությունը և
մեծացնել առևտրաշրջանառության ծավալները Պարսից ծոցի
երկրների ու Հնդկաստանի հետ:
Գաղտնիք չէ նաև, որ Հայաստանի տրանսպորտային
մեկուսացումը հռչակելով իր արտաքին քաղաքականության
գերակա խնդիր` Ադրբեջանը Ռաշթ-Ասթարա երկաթուղու կա-
ռուցումը դիտում է որպես Իրան-Հայաստան երկաթգծի կեն-
սագործման խոչընդոտ և ՀՀ-ի՝ տարածաշրջանային տրանս-
պորտային նախագծերին մասնակցությունը սահմանափակելու
գործուն միջոց, իսկ ավելի նեղ իմաստով շահարկում է ղարա-
բաղյան հակամարտության լուծման իր գործիքակազմում:
Հստակ գիտակցելով ադրբեջանական քաղաքականության
տրամաբանությունը` Թեհրանն ու Մոսկվան հազիվ թե պատ-
րաստ լինեն սպասարկելու Բաքվի նկրտումները նաև այս հա-
մատեքստում:
Այսպիսով, տրանսպորտային ծրագրերը թեպետ Իրան-
Ռուսաստան-Ադրբեջան նոր մեկնարկած երկխոսությունում
59
Об утверждении Стратегии развития российских морских портов в Кас-
пийском бассейне, Распоряжение от 8 ноября 2017 года № 2469-р,
11.11.2017, Правительство России, http://government.ru/docs/30086/
74