ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
տացնելու ուղղությամբ իր խուսանավման ավանդական ուղեգիծը և միաժամանակ քայլեր է ձեռնարկում ՝ կանխելու Իրանի շիայական ազդեցության ուժեղացումը երկրում: Իրանը ևս շարունակում է անվստահությամբ ընկալել Բաքվի քաղաքական քայլերը մասնավորապես Իսրայելի հետ ռազմաքաղաքական հարաբերությունների սերտացման համատեքստում 55:
Ադրբեջանը ներգրավված է ռուսական գերակայությունը խոչընդոտող տարածաշրջանային մի շարք էներգետիկ և ենթակառուցվածքային նախագծերում, ինչպիսիք են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը, Տրանսանատոլիական գազամուղը և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը 56 և Բաքուն առանձնակի հետաքրքրություն չի դրսևորում ո ՛ չ ԵԱՏՄ-ին ինտեգրվելու, ո ՛ չ ՀԱՊԿ-ի անդամակցության հարցերում, ինչը հստակորեն խոչընդոտում է տարածաշրջանային ռուսական ինտեգրացիոն ծրագրերը: Մյուս կարևոր հանգամանքը Թուրքիա-Ադրբեջան- Վրաստան առանցքում ծավալվող ռազմավարական համագործակցությունն է 57, ինչպես նաև աբխազական երկաթուղու վերագործարկման հարցում վրացական իշխանությունների բացասական դիրքորոշումը: Երեք երկրների լիարժեք երկխոսության ձևավորման համար կարևոր խոչընդոտ է նաև Կասպից ծովի իրավական կարգավիճակի չլուծված խնդիրը 58:
55
Rahimov R., Armenia-Iran Versus Azerbaijan-Israel: Where Is Russia?, The Jamestown foundation, 30.01.2017, https:// jamestown. org / program / armeniairan-versus-azerbaijan-israel-russia /
56
Azerbaijan Courts Russia and Iran, Stratfor, august 19, 2016, https:// www. stratfor. com / analysis / azerbaijan-courts-russia-and-iran
57
Will Iran play peacemaker between Russia, Turkey?, http:// www. almonitor. com / pulse / originals / 2015 / 12 / iran-mediate-russia-turkey-shootplane. html
58
Թեհրանը չի ճանաչում Կասպից ծովի պաշարների բաժանման շուրջ Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի երկկողմ( Ռուսաստան-Ղազախստան, 1998 թ., Ռուսաստան-Ադրբեջան, 2001 թ., Ադրբեջան-Ղազախստան, 2001 թ.) և այդ երկրների միջև եռակողմ( 2003 թ.) պայմանագրերի օրինականությունը, որի համաձայն ՝ Ռուսաստանին բաժին է ընկնում ծովի 19 %-ը, Ադրբեջանին ՝ 18 %, Ղազախստանին ՝ 27 %, իսկ Իրանի և Թուրքմենստանի միջև հարավային հատվածի 36 %-ից Իրանի մասնաբաժինը կազմում է մոտավորապես 14 %: Պաշտոնական Թեհրանը գտնում է, որ ծովի պաշարները պետք է բաժանվեն հինգ հավասար մասերի` 20 % մասնաբաժնով:
73