Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 72

ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. … Բաքվի կողմից մի մասի վարկավորման մասին, ապա հարկ է նկատել, որ իրանական կողմը չի ճշգրտում մյուս մասի ֆի- նանսավորման աղբյուրը 52 : Գնահատելով Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի կա- ռուցման հետպատժամիջոցային դինամիկան` կարելի է փաս- տել, որ Իրանը ֆինանսական առկա բոլոր հատկացումները փորձում է կենտրոնացնել երկրի ներքին երկաթուղային ցանցի այլ ուղղությունների վրա և չի շտապում ավարտին հասցնել դեպի ադրբեջանական սահման երկաթգծի կառուցումը: Այդ իսկ պատճառով Թեհրանը պարբերաբար շեշտադրում է, որ ճանապարհի կառուցումը հնարավոր է ադրբեջանական ֆի- նանսավորմամբ 53 : Վերոնշյալը թույլ է տալիս եզրակացնել, որ Թեհրանի նման մարտավարությունը հակված է շարունակելու իրանա-ադրբեջանական երկաթուղային ցանցերի միավորման ձգձգման քաղաքականությունը և շինարարության մեջ ադր- բեջանական կապիտալի ներգրավմամբ մտադիր է ստիպել Բաքվին ավելի շրջահայաց մոտեցում դրսևորել իրանական ուղեծրում: Այսպիսով, չնայած միջուկային պայմանագրի կնքումից հետո ՌԴ-ի Իրանի և Ադրբեջանի միջև եռակողմ հարաբերու- թյունների կարգավորման միտումներին` համատեղ ծրագրերը կյանքի կոչելու համար կողմերին դեռևս անհրաժեշտ է հաղ- թահարել մի շարք քաղաքական խնդիրներ և տարաձայնու- թյուններ: 2013 թ. Ռոհանիի իշխանության գալուց հետո թեպետ Իրանի և Ադրբեջանի միջև շիայական գործոնի շահարկում- ներն արտաքուստ թուլացել են, այնուհանդերձ միմյանց նկատ- մամբ քողարկված քարոզչությունը շարունակվում է 54 : Բաքուն շարունակում է կիրառել Իրանի հետ հարաբերությունները սեր- 52 53 54 Иран и Азербайджан договорились по кредиту на строительство железной дороги, 11.06.2016, https://ria.ru/economy/20160611/1445787868.html Railroad Connecting Iran, Azerbaijan Comes into Operation, Iran Business News, 6 March 2017, http://www.iran-bn.com/2017/03/06/railroad- connecting-iran-azerbaijan-comes-into-operationConnecOperati Տե՛ս Valiyev Anar, Iranian soft power in Azerbaijan Does religion matter?, Religion and Soft Power in South Caucasus, Ed. By Ansgar Judikcke, New York, Routledge, 2017, pp. 81-104. 72