Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 71

ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
քում, 2 կմ` իրանական 49, այնուհարդերձ Ռաշթ-Ասթարա գիծը մինչ օրս շարունակում է մնալ Իրանը Ռուսաստանին կապող երկաթգծի բաց օղակը:
Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև միջպետական տարբեր ոլորտներում գործակցության ծավալմանն ուղղված փորձ էր երեք պետությունների նախագահների եռակողմ հանդիպումը, որոնց առանցքային հարցը կրկին Ռաշթ-Ասթարայի կառուցման և երկաթգիծը շահագործման հանձնելու վերջնաժամկետների վերաբերյալ շահարկումներն էին: 2016 թ. Օգոստոսի 8-ին Բաքվում կայացած եռակողմ գագաթնաժողովին ստորագրված եռակողմ հռչակագրով կողմերն արձանագրել էին, որ երկաթգծի կառուցումը գրեթե ավարտին է հասցվում, և պարտավորվել մինչև 2017 թ. վերջ շահագործման հանձնել այն 50: 2017 թ. հոկտեմբերի 30-ին ՝ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման արարողությունից մեկ օր անց, Իրանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ՝ Թեհրանում կայացած եռակողմ երկրորդ գագաթնաժողովին պաշտոնապես հայտարարվեց, որ Ադրբեջանն Իրանին վերջապես տրամադրելու է 500 մլն ԱՄՆ դոլարի վարկը, իսկ երկաթուղու կառուցումն ավարտին կհասցվի միայն 2019 թ. 51: Հարց է առաջանում` ինչպես էր Բաքվի գագաթնաժողովի ժամանակ հայտարարվում, որ երկաթգիծը հանձնվելու է շահագործման 2017 թ. վերջին, եթե հստակ չէր երկաթգծի կառուցման ֆինանսական հատկացումների հարցը:
Երկաթգծի ընդհանուր արժեքը գնահատվում է 1,1 մլրդ դոլար և եթե Թեհրանի գագաթնաժողովին հայտարարվեց
49
Astara-Astara Railway begins trial operation, 05.03.2017, https:// en. mehrnews. com / news / 124012 / Astara-Astara-Railway-begins-trial-operation
50
Տե ՛ ս Kozhanov N., Summit Signals Russia’ s New Strategy Towards Iran, 02 September 2016, https:// www. chathamhouse. org / expert / comment / summitsignals-russia-s-new-strategy-towards-iran # sthash. LZg2ZkLY. swAgK4pL. dpuf; Rouhani Pushes INSTC in Baku, August 08, 2016, Financial Tribune, https:// financialtribune. com / articles / national / 47109 / rouhani-pushes-instc-inbaku
51
Заявления для прессы по итогам встречи Владимира Путина, Президента Ирана Хасана Рухани и Президента Азербайджана Ильхама Алиева, 1 ноября 2017 года, http:// kremlin. ru / events / president / transcripts / 55984
71