Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 70

ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. … գայում երկաթուղու գործարկման եկամուտներից 45 : Ադրբեջա- նական կողմը նաև 60 մլն վարկ է տրամադրել` իրանական Ասթարայում անհրաժեշտ ենթակառուցվածքների, այդ թվում՝ վառելիքի լիցքավորման, հիմնական բեռների, ցորենի և կոն- տեյներների տերմին ալների շինարարության համար 46 : 2017թ. սեպտեմբերին՝ Մումբայիում Հ-Հ ՄՏՄ-ի զարգացման խնդիր- ներին նվիրված համաժողովի ժամանակ, «Իրանի երկաթ- գծերի ընկերության» տնօրեն Աբբաս Նազարին նշել էր, որ Բաքվի տրամադրած միջոցներով կառուցվել է նաև Ասթարա- չայ գետով երկու Ասթարաները կապող կամուրջը, և կառուց- վում է չորս տերմինալ` կոնտեյներային, նավթային, ցորենի և հիմնական բեռների համար 47 : Ասթարաչայ երկաթուղային կամրջի հիմնարկեքի արարողությունը 2016 թ. ապրիլին էր: 2016 թ. փորձարկման ռեժիմում իրականացվեց նաև Հնդկաս- տանից Իրանով դեպի Ռուսաստան առաջին բեռնափոխա- դրումը, իսկ 2017 թ. մայիսին փորձնական ռեժիմում առաջին գնացքը հատեց ադրբեջանա-իրանական սահմանը 48 : Թեև 2017 թ. մարտին Ադրբեջանի նախագահի՝ Իրան հաջորդ այ- ցելության ընթացքում տեղի ունեցավ երկաթգծի Ասթարա- Ասթարա 10 կմ երկարությամբ հատվածի տեխնիկական փոր- ձարկումը, որից 8 կմ է գտնվում ադրբեջանական տարած- 45 Azerbaijan to Finance Half of Iran’s Rasht-Astara Rail Project, September 27, 2017, https://financialtribune.com/articles/economy-domestic- economy/72856/azerbaijan-to-finance-half-of-iran-s-rasht-astara-rail 46 Նույն տեղում: 47 Iran cuts rail fright tariffs to benefit India-Russia route, 17.09.2017, https://en.mehrnews.com/news/127877/Iran-cuts-rail-fright-tariffs-to-benefit- India-Russia-route 48 Մինչև Ռաշթ-Ասթարա հատվածի շահագործման հանձնելը 2016 թ.-ից կողմերը պայմանավորվել են Պարսից ծոց-Ղազվին-Ռաշթ հատվածի բեռնափոխադրումների ժամանակավոր երթուղու շուրջ, որով Բանդար- Աբբասից բեռները երկաթգծով հասնում են Ռաշթ, այնուհետև ավտո- մոբիլային ճանապարհով՝ Ադրբեջան: Իրան-Ադրբեջան երկաթգծի լիար- ժեք գործարկմամբ ակնկալվում է երկրների միջև բեռնափոխադրումների ծավալները տարեկան 600 000 տոննայից հասցնել 5 մլն տոննայի: North-South Corridor to Become Operational by March 2018, November 12, 2017, https://financialtribune.com/articles/economy-business-and- markets/75966/north-south-corridor-to-become-operational-by-march-2018 70