Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Página 69
ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
բերյալ: Պայմանագրերից երկուսը վերաբերում էին Ռաշթ-
Ասթարայի երկաթգծին, որոնցից առաջինը Իրանի և Ադրբե-
ջանի երկաթուղային ցանցերի միացման մասին շրջանակային
փաստաթուղթն էր, երկրորդը` «Ադրբեջանական երկաթուղի-
ներ» ընկերության և «ԻԻՀ երկաթուղային ընկերության» միջև
կնքված համաձայնագիրը` մինչև 2016 թ. վերջ իրանա-ադր-
բեջանական սահմանում Ասթարաչայ կամրջի համատեղ ֆի-
նանսավորմամբ կառուցման վերաբերյալ 42 : Բաքվի կողմից
ծրագրեր են մշակվում նաև իրանական տարածքով ուղիղ եր-
կաթուղային կապով Նախիջևանին Բաքուն կապելու ուղղու-
թյամբ 43 :
Ադրբեջանը կառուցել է մինչև իրանական սահման եր-
կաթգծի 8 կիլոմետրանոց իր հատվածը: Երկաթգծի Ղազվին-
Ռաշթ հատվածը, որը մտնում է ներիրանական երկաթուղային
ցանցի մեջ, նույնպես գրեթե ավարտին է հասցված, սակայն և՛
Իրանի, և՛ Ադրբեջանի երկաթուղային ցանցերի միավորման
համար անհրաժեշտ Ռաշթ-Ասթարա 175 կմ-անոց հատվածը
մնում է անավարտ. կառուցման համար 2015 թ.-ից հայտա-
րարվում է, որ մասնակից պետությունները ծրագրում են ներ-
գրավել վարկային միջոցներ: Արդյունքում տևական ժամանակ
երկաթգծի շահագործման հանձնելու ժամկետները հետա-
ձգվում և պայմանական էին դառնում, չնայած երկու կողմերն էլ
երկաթգծի շահագործման հանձնելու վերջնաժամկետ էին
նշում 2016 թվականը 44 : 2017թ.-ից նշվում էր, որ Բաքվի և Թեհ-
րանի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ շինա-
րարության արժեքի 500 մլն դոլար վարկավորելու է ադրբե-
ջանական միջազգային բանկը, և վարկը մարվելու է հետա-
42
43
44
Iran, Azerbaijan Sign 11 MoUs in Tehran, February, 23, 2016,
https://www.tasnimnews.com/en/news/2016/02/23/1009372/iran-azerbaijan-
sign-11-mous-in-tehran
ﺭﺷﺖ - ﺁﺳﺘﺎﺭﺍ ﺁﻫﺎﻥ ﺧﻂ ﺍﺣﺪﺍﺙ ﺍﻧﺘﻈﺎﺭ ﺩﺭ ﻧﺨﺠﻮﺍﻥ – ﺑﺎﮐﻮ ﻗﻄﺎﺭﻫﺎی
Բաքու-Նախիջևանը սպասում է Ասթարա-Ռաշթ երկաթգծի կառուցմանը
(պարսկ.), 05/15/1396, http://www.irna.ir/fa/News/82627068
Тегеран и Баку подписали меморандум о строительстве железной дороги,
12.10.2015, http://www.rzd-partner.ru/news/zheleznodorozhnaia-
infrastruktura/tegeran-i-baku-podpisali-memorandum-o-stroitelstve-zheleznoi-
dorogi/
69