Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 68

ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
գործոնի ազդեցության աճը չի բխում Մոսկվայի և Իրանի շահերից է: Ուստի տարածաշրջանային հաղորդակցության ոլորտում Իրանի հետ գործակցության ակտիվացմամբ Ռուսաստանը փորձում է ընդլայնել ինչպես ադրբեջանական, այնպես էլ ղազախական երկաթուղային ցանցերի նկատմամբ իր ազդեցությունը` վերահսկողության տակ պահելով նաև Չինաստան-Եվրոպա երկաթուղային հաղորդակցության կենտրոնասիական և հարավկովկասյան տարանցիկները:
Իրադրությունը հակակշռելու, տարածաշրջանում երրորդ դերակատարների, մասնավորապես Թուրքիայի, ազդեցությունը սահմանափակելու, Ռուսաստան-Իրան առանցքում Ադրբեջանի ներգրավվածության մակարդակը բարձրացնելու նպատակով Թեհրանն ու Մոսկվան փափուկ ուժի կիրառմամբ ակտիվացրել են շփումներն Ադրբեջանի հետ: Այս համատեքստում կողմերը փորձում են հետին պլան մղել քաղաքական սուր տարաձայնությունները ՝ կենտրոնանալով և առաջնահերթություն տալով տնտեսական փոխգործակցության հարցերին: Թեհրանի և Մոսկվայի միջև քննարկվող նախաձեռնություններն առաջին հերթին ուղղվեցին անավարտ նախագծերի առաջմղմանը, և նման ծրագրերից էր դիտվում Ռաշթ-Ասթարա երկաթգիծը, որի շուրջ էլ ծավալվեց եռակողմ երկխոսության նոր մեկնարկը: Երկաթուղու խնդիրը հայտնվեց երկրների երկկողմ և եռակողմ գրեթե բոլոր պաշտոնական հանդիպումների օրակարգում:
Հարկ է նկատել, որ Իրանի միջուկային պայմանգրի կնքումից հետո երկաթգիծն արագ շահագործման հանձնելու Բաքվի շահագրգռվածությունը զգալիորեն աճել է: Ռաշթ- Ասթարայի կառուցման էր միտված ադրբեջանական հատվածի աշխատանքները խթանելու մասին համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին Ի. Ալիևի ՝ 2016 թ. դեկտեմբերի 7-ի հրամանագիրը 41: 2016 թ. փետրվարի 23-ին Ի. Ալիևի ՝ Իրան այցի ընթացքում ստորագրվեց 11 փաստաթուղթ տնտեսական, մաքսային, առողջապահության ոլորտներում իրանաադրբեջանական փոխգործակցությունն ակտիվացնելու վերա-
41
Ильхам Алиев поручил ускорить строительство коридора“ Север-Юг”, 7.12.2015, http:// haqqin. az / news / 58672
68