Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Página 67
ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ման գործընթացում է 39 : Իրանի տրանսպորտի նախարարի
խոսքերով ոլորտի զարգացումը միայն երկրի ներքին աղբյուր-
ների և պետական բյուջեի հաշվին հնարավոր չէ և պահանջում
է առնվազն 28 մլրդ դոլարի ներդրում 40 :
Ինչ վերաբերում է Հյուսիս-Հարավ ուղղության Ռաշթ-Աս-
թարա երկաթգծի հարցին, ապա հետպատժամիջոցային շրջա-
նում, բացի առկա ֆինանսական խոչընդոտներից, այն ձեռք
բերեց աշխարհաքաղաքական նոր երանգավորում, հատկա-
պես, երբ ակնհայտ և տեսանելի դարձան 2017 թ. Բաքու-
Թբիլիսի-Կարս երկաթգիծը շահագործման հանձնելու ժամ-
կետները:
Ղազվին-Ռաշթ-Ասթարան
թյան առանցքում
ԻԻՀ-ՌԴ
փոխգործակցու-
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին թեև լայնորեն քարոզ-
վում է որպես Հայաստանի մեկուսացումը խորացնող նախա-
գիծ, պարզ է, որ այն աշխարհաքաղաքական ավելի լայն բո-
վանդակություն ունի և ուղղակիորեն առնչվում է տարածա-
շրջանում ռուսական և իրանական շահերին: Ակնհայտ է, որ
Վրաստանի տարանցիկով թուրքական և ադրբեջանական եր-
կաթուղային ցանցերի միավորումը և հեռանկարում ԲԹԿ-ի չի-
նական ՄՃՏԳ-ում ինտեգրումը միտված են տարածաշրջանում
Ադրբեջանի և Թուրքիայի աշխարհաքաղաքական, աշխարհա-
տնտեսական դերակատարման աճին: Սակայն տարածաշրջա-
նում կոմունիկացիոն հանգույցների նկատմամբ թուրքական
39
40
ﻳﺎﺑﺪ ﻣﯽ ﺍﻓﺰﺍﻳﺶ ﺩﺭﺻﺪ 30 ﺗﺎ ﺑﺎﺭ ﺭﻳﻠﯽ ﺷﺒﮑﻪ ﺳﻬﻢ , (Երկաթուղային ցանցի
մասնաբաժինն ավելանում է 30% -ով), 11.01.2017 թ.,
http://urmia.iribnews.ir/fa/news/1460261/%D8%B3%D9%87%D9%85-
%D8%B4%D8%A8%DA%A9%D9%87-%D8%B1%DB%8C%D9%84%DB%8C-
%D8%A8%D8%A7%D8%B1-%D8%AA%D8%A7-30-
%D8%AF%D8%B1%D8%B5%D8%AF-
%D8%A7%D9%81%D8%B2%D8%A7%DB%8C%D8%B4-%D9%85%DB%8C-
%DB%8C%D8%A7%D8%A8%D8%AF
Iranian railway development needs $28b investment: transport min.,
25.11.2017, TehranTimes, http://www.tehrantimes.com/news/418795/Iranian-
railway-development-needs-28b-investment-transport
67