Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 92

ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԻ … քրդերի հասարակական կառուցվածքի և հարաբերությունների և մի շարք այլ թեմաներ: Գնահատելով կլոր սեղանի ընթացքում հնչեցրած մոտե- ցումներն ու կարծիքները՝ Ռ. Սաֆրաստյանը նշեց, որ համոզ- ված է, որ տեղի ունեցած հանրաքվեն պետք է դիտարկել լոկ քայլերից մեկը քրդական պետության ստեղծման երկար ու փշոտ ճանապարհին և չպետք է գերագնահատել դրա նշա- նակությունը: Միաժամանակ քրդական գործոնն իր ընկալ- մամբ աստիճանաբար կստանա ավելի մեծ նշանակություն, ինչը էլ ավելի կթեժացնի Մերձավոր Արևելքում ծավալվող աշ- խարհաքաղաքական հակամարտությունը գլոբալ ու տարա- ծաշրջանային մի շարք ուժերի կենտրոնների միջև: Այն կարելի է որոշ չափով նմանեցնել XIX դարում Բրիտանական և Ռու- սական կայսրությունների միջև ծավալված աշխարհաքա- ղաքական պայքարին, որը մասնագիտական գրականության մեջ ընդունված է բնութագրել որպես «Մեծ խաղ»: Ուժային կենտրոնների միջև աշխարհաքաղաքական հակամարտու- թյան թեժացումն իր հերթին կազդի քրդական գործոնի վրա, և նրա շուրջ ընթացող զարգացումները կստանան գիտական առումով էլ ավելի հետաքրքիր և միաժամանակ դժվար կան- խատեսելի բնույթ: Այսպիսով, քրդական գործոնը դեռևս եր- կար է գտնվելու գիտական և քաղաքական քննարկումների առանցքում, որոնցում մեր ինստիտուտը նույնպես կունենա իր ներբերումը: 92