ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող, դեպի աֆղանական սահման Չաբահար-Զահեդան երկաթգծի կառուցման մասին է 29:
Տարածաշրջանի տրանսպորտային հանգույցների նկատմամբ վերահսկողություն սահմանելու տարբեր ուժային կենտրոնների միջև ձևավորված մրցակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում իրանական հաղորդակցական հզորությունների զարգացման համար ու բնականոն կերպով խթանում է նաև եվրասիական տրանսպորտային համակարգին լիարժեքորեն ինտեգրվելու Իրանի շահագրգռվածությունը: Միջուկային պայմանագրից հետո երկրի երկաթուղային ցանցի ընդլայնումը դարձել է իրանական կառավարության օրակարգի հարց: Խնդիր է դրվել երկաթուղային ներքին համակարգի զարգացմամբ բարձրացնելու նաև Իրանի տարածաշրջանային տարանցիկ հզորությունները 30: 2017-2022 թթ. Զարգացման յոթնամյա պլանի համաձայն ՝ Իրանում ուղևորափոխադրումների և բեռնափոխադրումների ծավալները մինչև 2021 թ. պետք է համապատասխանաբար աճեն 30 և 20 տոկոսով 31: Պլանային-բյուջետային կազմակերպության ղեկավարի` Մ. Նոբհաթի ՝ 2017-2018 թթ.( իրանական տարին սկսվում է մարտի 21-ից) Մեջլիսի հաստատմանը ներկայացված բյուջեով`
29
Watson S., Does India ' s Chabahar Deal Make Sense?, The Diplomat, https:// thediplomat. com / 2017 / 05 / does-indias-chabahar-deal-make-sense /
30
Երկաթուղային հաղորդակցության զարգացումը նախանշված է Իրանի բարձրաստիճան ղեկավարության ընդունած 2005-2025 թթ. զարգացման տեսլականի փաստաթղթում, որի համաձայն` նախատեսվում է կառուցել 20 հազար կմ երկարությամբ երկաթգծեր, 5800 կմ կրկնակի գծերով ճանապարհներ, էլեկտրաֆիկացված ճանապարհների երկարությունը հասցնել 2000 կմ-ի, արագընթաց ճանապարհներինը` 1000 կմ-ի: 2015 թ. տվյաներով Իրանի երկաթգծերի երկարությունը կազմում էր 13600 կմ, կրկնակի գծերով ճանապարհներինը` 1900 կմ, արագընթաց ճանապարհներինը` 0 կմ, էլեկտրաֆիկացված երկաթգծերինը` 150 կմ: Iran’ s railway in 2025, Investment Opportunities in Transportation & Urban Development, Ministry of Roads & Urban Development, Deputyship of Transportation Planning & Economics, http:// investment. mrud. ir / en / content / iran-railways-2025
31
Jalili S., Iran All Set for Ambitious Railroad Development, https:// financialtribune. com / articles / economy-domestic-economy / 64283 / iranall-set-for-ambitious-railroad-development
64