Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 65

ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ երկաթուղային շինարարությանը հատկացվելու է մոտավորա- պես 1 մլրդ դոլար, ինչը 40 %-ով գերազանցում է նախորդ տարվա երկաթուղային ոլորտի հատկացումները 32 : Մեջլիսի որոշմամբ Յոթնամյա պլանի շրջանակներում երկաթգծերի զարգացմանը տրամադրվելու է նաև նավթից ստացվող տարե- կան եկամուտների 1 %-ը 33 : Այս համատեքստում մեծանում է ժամանակակից էլեկտրաֆիկացված երկաթգծերի կառուցման անհրաժեշտությունը, որը պայմանավորված է նաև ներքին շուկայի ընդլայնման հրամայականով: Երկաթուղային տարանցիկ միջանցքի զարգացման հար- ցում իրանական իշխանությունների ռազմավարությունը բա- վականին ուշագրավ է: Իրանի երկաթուղային հաղորդակցու- թյունը Եվրոպայի հետ ներկայումս իրականացվում է միայն Թուրքիայով: Սակայն Թեհրանի համար երկաթուղային ցանցի ընդլայնման հեռահար նախագծերից է համարվում Իրաքով դեպի սիրիական միջերկրածովյան նավահանգիստներ ելքով, Թուրքիայի շրջանցմամբ այլընտրանքային երկաթուղային հա- ղորդակցության հաստատումը 34 : 2017-2018 թթ. իրանական ճանապարհաշինության բյուջեի միջոցների մեծ մասը հատ- կացվելու է երկրի հենց արևմտյան շրջանների «Ղարբ» (Արև- մուտք) կոչվող երկաթուղային ցանցի կառուցման ծրագրերին: Այն ներառում է Ղազվին-Ռաշթ (388 կմ), Թեհրան-Սպահան արագընթաց գիծը (410 կմ), Միյանե-Թավրիզ (200 կմ), Թեհրան-Համադան-Սանանդաջ (430 կմ), Շիրազ-Բուշեր (250 կմ), Գորգան-Բոջնուրդ-Մաշհադ (570 կմ), Միյանե-Արդաբիլ (175 կմ) ուղղությունները: Այսպիսով, «Ղարբ» երկաթուղային ցանցն ընդգրկում է երկու ուղղություն, որոնք Մարքազի կենտ- րոնական նահանգում գտնվող Արաք քաղաքը միացնելու են 32 33 34 Iran's Next Budget Focuses on Railroad, Environment, Water, February 11, 2017, https://financialtribune.com/articles/domestic-economy/59310/irans- next-budget-focuses-on-railroad-environment-water Նույն տեղում: Milburn F., Iran’s Land Bridge to the Mediterranean: Possible Routes and Ensuing Challenges, http://www.inss.org.il/wp-content/uploads/2017/10/irans- land-bridge.pdf 65