Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 63
ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ջանցքները` Հյուսիս-Հարավը ու ՄՃՏԳ-ն, որի միջոցով Ռու-
սաստանը կարող է իրանական տարածքով միանալ Մետաքսի
ճանապարհի հարավային գոտուն 26 : 2016 թ. դեկտեմբերի 11-
13-ը Թեհրանում կայացած ռուս-իրանական առևտրատնտե-
սական համագործակցության մշտական միջկառավարական
հանձնաժողովի 13-րդ նիստի շրջանակներում կողմերը ստո-
րագրեցին առևտրատնտեսական փոխըմբռնման նոր հուշա-
գրերի փաթեթ։ Ստորագրվեց նաև առևտրի և արդյունաբերու-
թյան ոլորտներում ռուս-իրանական նախագծերի իրականաց-
ման 2016-2020 թթ. «Ճանապարհային քարտեզը», որի շրջա-
նակներում համաձայնեցվել է ավելի քան 70 համատեղ նա-
խագիծ 27 ։ Ձեռք բերված պայմանավորվածությունների համա-
ձայն` Ռուսաստանն Իրանին մատակարարելու է նաև իրանա-
կան երկաթուղաշինության զարգացման համար անհրաժեշտ
պարագաներ` ռելսեր, վագոններ և այլն 28 :
Հ-Հ ՄՏՄ-ն կենսական նշանակություն ունի նաև Չինաս-
տանի աշխարհաքաղաքական մրցակից Հնդկաստանի հա-
մար: Իրանական նավահանգիստների և ցամաքային տարան-
ցիկի միջոցով Հնդկաստանը հնարավորություն ունի կայուն
կապ ապահովելու ինչպես Կենտրոնական Ասիայի, այնպես էլ
Հարավային Կովկասի, ապա նաև ռուսական և եվրոպական
լայնածավալ շուկաների հետ: Փորձելով հակազդել Չինաստա-
նին, որն իր նախաձեռնած եվրասիական տրանսպորտային
նախագծերում շեշտը դնում է Պակիստանի հետ համագոր-
ծակցության վրա, Հնդկաստանը կտրուկ ավելացրել է իր ներ-
դրումներն Իրանի տրանսպորտային ոլորտում: Խոսքը մասնա-
վորապես Պարսից ծոցում Չաբահար նոր նավահանգստի և
26
Восточный обход Каспия в рамках международного транспортного
коридора Север-Юг,
https://www.unece.org/fileadmin/DAM/trans/doc/2015/wp5-
eatl/3_WP5_GE2_12th_session_Mr_Timochkin_Russian_Federation.pdf
27
Россия и Иран подписали меморандум о торгово-экономическом
сотрудничестве, 13.12.2016,
https://ria.ru/economy/20161213/1483472187.html
28
Jalili S., Iran All Set for Ambitious Railroad Development,
https://financialtribune.com/articles/economy-domestic-economy/64283/iran-
all-set-for-ambitious-railroad-development
63