ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
տրանսպորտային ոլորտում համագործակցության սերտացման հարցում ՝ տարածաշրջանում տրանսպորտային միջանցքների նկատմամբ ազդեցության պահպանման նպատակով: Դրան է նպաստում նաև Արևմուտքի հետ հակազդեցության խորացման համատեքստում իրանական ուղեծրում Մոսկվայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների փոփոխման դրական դինամիկան: ՌԴ-ԻԻՀ հարաբերությունները նոր լիցք ստացան սիրիական հակամարտության համատեքստում, իսկ Իրանի միջուկային թղթապանակի փակումից հետո միտվեցին ռազմաքաղաքական, տնտեսական, էներգետիկ և տրանսպորտային ոլորտներում փոխգործակցության խորացմանը 23: 2016թ. նոյեմբերի 23-ի ՝ ՌԴ նախագահի այցն Իրան ուղղված էր ռուս-իրանական հարաբերությունների ամենախոցելի ՝ տնտեսական ոլորտում համագործակցության ընդլայնմանը 24: Պատահական չէ, որ նախագահի այցի ընթացքում Իրանին 5 մլրդ դոլարի վարկի տրամադրման և տնտեսական առաջնային 35 ոլորտում համատեղ համագործակցություն ծավալելու շրջանակներում կարևորվեց Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մաս կազմող իրանական Գամսար-Ինչե-Բարուն երկաթգծի էլեկտրաֆիկացման ծրագրին ռուսական մասնակցությունը: Ռուսաստանի կողմից այս նախագծին 1,2 մլրդ դոլար վարկի տրամադրումը կարող է գնահատվել ինչպես Իրանում ռուսական կապիտալի ներկայությունն ապահովելու, այնպես էլ տարածաշրջանային կոմունիկացիոն ծրագրերից դուրս չմնալու քայլ 25: Այս ճանապարհը կարևոր ռազմավարական նշանակություն ունի: Այն միավորում է միջազգային երկու մի-
23
Տե ՛ ս Kozhanov N., Understanding the Revitalization of Russian-Iranian Relations, Carnegie Endowment for International Peace, 2015, http:// carnegieendowment. org / files / CP _ Kozhanov _ web _ Eng. pdf
24
Российско-иранские переговоры, http:// kremlin. ru / events / president / transcripts / 50770, President of Russian Railways meets Iran’ s Minister of Roads and Urban Construction, 27.10.2017, Rassian railways, http:// eng. rzd. ru / newse / public / en? STRUCTURE _ ID = 15 & layer _ id = 4839 & refer erLayerId = 4537 & refererPageId = 704 & id = 107166
( Ինչե-Բարուն, کاهش 400 کيلومتری مسير شمال- جنوب با افتتاح خط آهن اينچه برون 25 երկաթուղու գործարկմամբ ՝ Հյուսիս-Հարավ ճանապարհը կկրճատվի 400 կմ-ով),( պարսկ.), 24.11.2015, http:// www. irna. ir / fa / News / 81386468 /
62