Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 60
ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
հետ, մասնավորապես Ուրումչի- Ակտաու-Բաքու-Փոթի մուլտի-
մոդալ ուղղության 18 :
Սակայն Ռուսաստանի համար կարևոր է Չինաստանից
Եվրոպա և հակառակ բեռնափոխադրումների հոսքերի զգալի
մասը շրջել դեպի Անդրսիբիրյան և Բայկալ-Ամուրյան ուղղու-
թյուններ` նվազեցնելով ՄՃՏԳ-ի կենտրոնական և հարավային
ուղղությունների նշանակությունը 19 և բնական է, որ տրանս-
պորտային հաղորդակցության ոլորտում տարածաշրջանային
երկրների՝ Չինաստանի հետ համագործակցության ուժեղա-
ցումն աստիճանաբար ևս կբերի է տարածաշրջանում Ռուսաս-
տանի տնտեսական և քաղաքական դերակատարման նվազ-
մանը: Այդ նպատակով Մոսկվան իրականացնում է Կենտրո-
նական Ասիայի երկաթգծերի ռուսական տրամաչափի պահ-
պանման քաղաքականություն: Խնդիրն այն է, որ Չինաստանի
և Իրանի միջև կենտրոնասիական տարածաշրջանով ուղիղ
երկաթուղային հաղորդակցությունը որոշակի բարդություններ
ունի: Տարածաշրջանում գործում է 1520 մմ լայնությամբ եր-
կաթուղային գծի ռուսական տրամաչափը /ստանդարտը/,
մինչդեռ Իրանում և Չինաստանում գործում են եվրոպական`
1435 մմ լայնությամբ երկաթուղային գծերը, և համապատաս-
խան բեռնաքարշ կոնտեյներային վագոնների փոխանակումը
լրացուցիչ ծախսի և ժամանակի վատնում է: Ճիշտ է, Չինաս-
տանի և Իրանի կողմից պարբերաբար փորձեր են ձեռնարկ-
վում իրենց տրամաչափին համապատասխան ուղիղ երկաթու-
ղային հաղորդակցության հաստատման համար, սակայն
պետք է նշել, որ Թեհրանի և Պեկինի կողմից քննարկվող
երկաթուղային ուղղություններին լուրջ խոչընդոտ են ոչ միայն
Ռուսաստանի դիրքորոշումը, այլ նաև Աֆղանստանի հյուսի-
սային և կենտրոնական շրջանների անկայունությունը և լեռ-
նային տեղանքի տեխնիկական բարդություններն ու ֆինան-
18
19
Фаляхов Р. , Россия–Китай: шелковая удавка вместо «Шелкового пути,
07.11.2017,
https://www.gazeta.ru/business/2017/11/03/10969928.shtml?updated
Лузянин С., Поглощение, сопряжение или конфликт? ШОС, китайский
проект «Шелкового Пути и ЕАЭС: варианты взаимодействия в Евразии,
http://www.ifes-ras.ru/images/stories/2017/project_rfbr_2016-2018_luzyanin-
1.pdf
60