ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
սի ճանապարհի տնտեսական գոտու նախագծերին 14 և Ռաշթ- Ասթարա և Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղիների համադրմամբ հավակնում է վերածվելու եվրասիական առանցքային տրանսպորտային խաչմերուկի 15:
Իրանական միջանցքի դերը տարածաշրջանային խոշոր տարանցիկ նախագծերում, մասնավորապես չինական « Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտի »( այսուհետև ՝ ՄՃՏԳ) ծրագրում ևս առանցքային է: ՄՃՏԳ-ում Իրանը հանդես է գալիս որպես ցամաքային և էներգետիկ կարևոր միջանցք, որի ապացույցն է 2015 թ. Իրանի միջուկային պայմանագրից հետո Իրան-Չինաստան տնտեսական պայմանավորվածությունների լայն ընդգրկումը, այդ թվում ՝ իրանական ներքին երկաթուղային ցանցի արդիականացման չինական ներդրումների աճը 16: ՄՃՏԳ-ի շրջանակում Չինաստանը մեծ կարևորություն է տալիս կենտրոնական` իրանական և հարավային` պակիստանյան ուղղություններին` ի հակակշիռ հյուսիսային` ռուսական ուղղության: Պեկինը մեծապես շահագրգըռված է իրանական տարանցիկով ապրանքների ՝ դեպի մերձավորարևելյան և եվրոպական շուկաների արտահանման հարցում` կենտրոնասիական տարանցիկով երկաթուղային հաղորդակցության ընդլայնմամբ 17, որն արդյունավետորեն կարող է մրցակցել Չինաստանից Եվրոպա տարածաշրջանային մյուս ուղղությունների
14
Valiyev A., North-South Transportation Corridor: Can It Become Alternative to OBOR?, 12.06.2017, Caspian policy Center, http:// www. caspianpolicy. org / news / north-south-transportation-corridor-can-it-become-alternative-to-obor /
15
تلاش جمهوری آذربايجان برای استفاده از ظرفيت های ترانزيتی در همکاری با کشورهای
منطقه( Տարածաշրջանային երկրների հետ համագործակցության միջոցով տարանցիկ հաղորդակցությունն ընդլայնելու Ադրբեջանի փորձը),( պարսկ.), 09.02.2017, http:// www. irna. ir / fa / News / 82509098
16
China in the Middle East, the Wary Dragon, Andrew Scobell, Alireza Nader, Rand corporation, 2016, http:// www. rand. org / pubs / research _ reports / RR1229. html
17
Иран и Китай хотят перекроить геополитическую карту Центральной Азии, 25.01.2017, http:// eurasianews. info / politika / iran-i-kitaj-xotyat-perekroitgeopoliticheskuyu-kartu-centralnoj-azii. html
59