Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 58
ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
համար 11 : Կիրառելով բարենպաստ մաքսային ռեժիմ` Ղա-
զախստանն էական ներդրումներ է կատարում` երկրի հան-
գուցային հատվածներում տրանսպորտային-լոգիստիկ կենտ-
րոններ (ՏԼԿ) հիմնելու համար 12 : Ղազախական Շիմքետի
ՏԼԿ-ն աշխատում է Ուզբեկստանի և Ղրղըզստանի ուղղու-
թյամբ, իսկ Ակտաուի ՏԼԿ-ն Ադրբեջանի, Վրաստանի և Իրա-
նի ուղղությամբ: Հարկ է նկատել, որ այս համատեքստում
Ռուսաստանի և Ղազախստանի միջև որոշակի մրցակցություն
է նկատվում հենց իրանական ուղղության համար, մասնա-
վորապես իրանական շուկա ցորենի արտահանման հարցում 13 :
Ադրբեջանը նույնպես զարգացրել է իր ենթակառուց-
վածքները: Բաքուն ընդլայնելով և արդիականացնելով է իր
տրանսպորտային և լոգիստիկ հզորությունները` հավակնում է
վերածվելու Եվրոպան Կենտրոնական Ասիային և Մերձավոր
Արևելքին կապող տրանսպորտային հանգույցի: Նավթի մի-
ջազգային գների անկման ֆոնին, Ադրբեջանի էներգետիկ և
աշխարհաքաղաքական դերի նվազմանը զուգընթաց, ադրբե-
ջանական վարչակարգի համար աստիճանաբար ավելի կա-
րևորվեց միջազգային տրանսպորտային միջանցքներին լիար-
ժեքորեն ինտեգրվելու խնդիրը` որպես հումքային տնտեսու-
թյան բազմազանեցման (դիվերսիֆիկացիան) նախապայման:
Ադրբեջանը մասնակցում է տարածաշրջանում մեծածավալ
տրանսպորտային հիմնական` TRACECA, Հ-Հ ՄՏՄ և Մետաք-
11
Sheprd W., A look Inside Aktau, Kazakhstan's other Hub on the 'New Silk
Road', 15.04.2017 , https://www.forbes.com/sites/wadeshepard/2017/04/15/a-
look-inside-aktau-kazakhstans-other-hub-on-the-new-silk-road/#1f4371b07e1c
12
Մանրամասն տե՛ս Урынбасаров Б., Шелковый путь: новые возможности
сотрудничества, транспортные коридоры Евразии: новые пути сотрудни-
чества, Международная конференция г. Астана, 20 апреля, 2015 года,
http://kisikz/uploads/33/files/KuXXVFLd.pdf
13
Минкавказа разработало стратегию развития портов Дагестана и Астрахани
за счет Ирана и Индии, 22.02.2017,
https://www.kommersant.ru/doc/3226435?query=%D0%B6%D0%B5%D0%BB
%D0%B5%D0%B7%D0%BD%D0%B0%D1%8F%20%D0%B4%D0%BE%D1%80%
D0%BE%D0%B3%D0%B0%20%D0%98%D1%80%D0%B0%D0%BD
58