Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 56
ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
րառումը, այդ երկրները տևական ժամանակ նախապատվու-
թյունը տվեցին ջրային ճանապարհով հաղորդակցության
տարբերակին: Այն է` Կասպից ծովով ռուսական Աստրախան,
Оլյա, Մախաչկալա նավահանգիստներից դեպի իրանական
Էնզելի, Ամիրաբադ նավահանգիստներ և Կասպյան մյուս
երկրների նավահանգիստների միջև ջրային հաղորդակցու-
թյանը: Թեև ուղղության ուժեղ կողմերից են համեմատաբար
էժան փոխադրումները, սակայն նավահանգիստների զար-
գացածության ցածր մակարդակը մասնավորապես ռուսական
հատվածում, վարչակազմակերպչական խնդիրներն էապես
սահմանափակում են ջրային միջանցքի լայնածավալ գործարկ-
ման հնարավորությունները: Ջրային երթուղու ընտրությունը
հիմնավորվում էր նրանով, որ այն զերծ է հարավկովկասյան
հակամարտությունների օջախներից և թույլ է տալիս երրորդ
երկրների սահմանները չհատելով` կրճատել լրացուցիչ մաքսա-
յին միջոցառումները:
Սակայն Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի կառուցումն
առավելապես խոչընդոտել են ոչ միայն տեխնիկական և ֆի-
նանսական գործոնները, այլև մասնակից պետությունների քա-
ղաքական հակասությունները: Չնայած նրան, որ երկաթուղին
Հ-Հ ՄՏՄ-ի ծրագիր ներգրավված բոլոր կողմերի գնահատ-
մամբ տնտեսապես շահեկան նախագիծ է համարվում, տևա-
կան ժամանակ խնդրի աշխարհաքաղաքական բաղադրիչը
գերակայել է տնտեսականի նկատմամբ: Ակնհայտ էր, որ իրա-
նական կողմն անիրատեսական էր համարում ռազմավարա-
կան նշանակության նման ճանապարհի կառուցումը և մեծ
հաշվով խնդիրը դիտում էր անվտանգային հարթությունում:
Թեհրանին անհրաժեշտ էին լրացուցիչ երաշխիքներ, երբ
ադրբեջանական տարածքը ԱՄՆ-ի կողմից դիտարկվում էր
որպես հնարավոր հենակետ Իրանի նկատմամբ ռազմական
գործողությունների դեպքում, իսկ Իսրայելի հետ ռազմատեխ-
նիկական ոլորտում Բաքվի համագործակցությունը հետզհետե
աճում էր: Սրան գումարվում էր իրանական ուղեծրում Բաքվի
անբարենպաստ քաղաքականությունը` միտված Ադրբեջանում
շիայական գործոնի ակտիվացումը զսպելուն, Իրանական
Ատրպատականում անջատողականությունը խթանելուն և
56