Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 55

ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
համապարփակ մոտեցումներ մշակել 8: Սրան գումարվեց Իրանի նկատմամբ պատժամիջոցային ռեժիմի խստացումը, որի պայմաններում երկրի ներդրումային ակտիվությունը տնտեսության համար կենսական և առաջնային նշանակություն չունեցող ծրագրերում սահմանափակվեց 9: Արդյունքում Հ-Հ ՄՏՄ-ի շրջանակներում իրանական երկաթուղային տարանցիկի կառուցման տեմպերն էապես նվազեցին:
Այսպիսով, չնայած նրան, որ Իրանի և Ռուսաստանի միջև բեռնափոխադրումների կազմակերպման տեսանկյունից ի սկզբանե կարևորվեց երկաթուղային հաղորդակցության կի-
8
Կազմակերպչական առումով միջանցքի քաղաքականությունն իրականացվում է Համակարգող խորհրդի կողմից անդամ-երկրների փոխնախարարների մակարդակով, որոնք հանդիպում են տարին մեկ անգամ: Հ- Հ ՄՏՄ-ի քարտուղարությունը տեղակայված է Թեհրանում: 2001-2015 թթ. քարտուղարությունը գտնվում էր Իրանի ճանապարհների պահպանության և տրանսպորտի կազմակերպության պատասխանատվության ներքո: 2016 թ.-ից այն անցավ Ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարարության պատասխանատվության տակ: Սակայն Հ-Հ ՄՏՄ-ի քարտուղարության գործառույթները նույն TRACECA-ի համեմատությամբ բավականին սահմանափակ են, և չնայած նրան, որ Հ-Հ ՄՏՄ-ի անդամպետությունների տրանսպորտային քաղաքականության ներդաշնակեցման և զարգացման հարցերում քարտուղարությանն առանցքային դերակատարում է հատկացված, նրա ամենախոցելի կողմերից է համարվում անդամ-պետությունների կողմից ֆինանսավորման բացակայությունը` ֆիքսված անդամավճարների ձևաչափով: Մանրամասն տե ՛ ս Improving Transnational Transport Corridors, In the OIC Member Countries: Concepts and Cases, COMCEC Coordination Office, September 2017, pp. 154-155.
9
Պատժամիջոցներն առավել մեծ հարված հասցրին տրանսպորտային ոլորտի օդային և երկաթուղային ենթակառույցներին: Եթե օդային տրանսպորտի ժամանակակից պահանջներից հետ մնալու հիմնական պատճառը ավիատեխնիկայի և Իրանին անհրաժեշտ ծառայություններ վաճառելու միջազգային ընկերությունների նկատմամբ արգելքներն էին, ապա երկաթուղային ոլորտում իրավիճակը սրվեց նաև նրանով, որ արդիականացումը պահանջում էր ֆինանսական նշանակալի հատկացումներ` երկարաժամկետ հատուցմամբ, ինչպես նաև նոր երկաթուղային ուղղությունների, լոգիստիկ ենթակառուցվածքների ծավալուն շինարարական աշխատանքներ: Դրան գումարվեց միջազգային բանկային SWIFT համակարգից Իրանի անջատումը, որը կաթվածահար արեց նախկինում օտարերկրյա ընկերությունների հետ կնքված պայմանագրերը և ոլորտի արդիականացման համար անհրաժեշտ ապրանքների ներմուծման հնարավորությունները:
55