Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 54
ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
Հ-Հ ՄՏՄ-ի բաղկացուցիչ ուղղություն համարվող Ղազ-
վին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի մասին համաձայն ագիրը Ռու-
սաստանի, Իրանի և Ադրբեջանի միջև ստորագրվել է 2005թ. 7 ,
սակայն երկաթգծի կառուցման աշխատանքները հետաձգվե-
ցին մինչև 2008 թ., երբ կողմերը պայմանավորվեցին նախա-
գծի տեխնիկական և տնտեսական բազայի ապահովման
շուրջ: Սրան հաջորդեցին հայտարարություններն առ այն, որ
երկաթգծի կառուցման աշխատանքները կմեկնարկեն 2009թ.
և կավարտվեն 2012 թ.: Սակայն, չնայած մասնակից բոլոր
պետությունների արտաքուստ ցուցադրվող փոխհամաձայնու-
թյանը, տևական ժամանակ երկաթուղու ուղղությամբ աշխա-
տանքները ձգձգվում էին. թե՛ իրանական, թե՛ ադրբեջա-
նական և թե՛ ռուսական մամուլն ու պետական գործիչները եր-
կաթգծի շահագործման հանձնելու ժամկետների հետ կապ-
ված, բավականին հակասական տեղեկություններ էին հաղոր-
դում:
Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթուղային միջանցքի լիար-
ժեք գործարկման համար կարևոր պայման էին տարանցիկ
երկրների երկաթուղային ցանցերի կառուցման և արդիակա-
նացման ֆինանսական, տեխնիկական ապահովման, սահմա-
նային ենթակառուցվածքների, ազգային մաքսային համակար-
գերի ներդաշնակեցման խնդիրները, ինչպես նաև մասնակից
պետությունների միջև իրավական, քաղաքական խոչընդոտ-
ների հաղթահարումը, որոնց շուրջ նախագիծ ներգրավված
երկրներին տևական ժամանակ չէր հաջողվում միասնական և
7
նական է գնահատվում: Երկաթգծի կառուցման համար խնդրահարույց են
նաև ներդրումների ներգրավման հարցերը, ինչպես նաև Իրանի և Հա-
յաստանի միջև բեռնափոխադրման ցածր ծավալները: Zabanova Y.,
Connecting Iran and the South Caucasus: Competing Visions of the North–
South Corridor, Iran and the South Caucasus after the Nuclear Deal,
Caucasus analytical digest, N. 92, 25.02.2017, Berlin, http://www.laender-
analysen.de/cad/pdf/CaucasusAnalyticalDigest92.pdf
В Тегеране подписано Соглашение о создании Международного консор-
циума по строительству железнодорожной линии Казвин-Решт–Астара,
03.05.2005,
http://press.rzd.ru/news/public/ru?STRUCTURE_ID=654&layer_id=4069&id=
27700
54