Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 52

ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ. …
ԻԻՀ-ի կողմից երկաթգծի հարցը դիտվում է ոչ միայն տարածաշրջանում սեփական հաղորդակցական հզորությունները մեծացնելու, այլ նաև աշխարհաքաղաքական իրողությունների` Ադրբեջանի ռազմաքաղաքական և տնտեսական աճի զսպման քաղաքականության շրջանակներում:
Իրանի ինտեգրումը միջազգային տրանսպորտային միջանցքներին. քաղաքական փոխակերպումներ
Իրանի մասնակցությամբ տարածաշրջանային երկաթուղային հաղորդակցության կարևոր նախագծերից է Հյուսիս- Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքը( այսուհետև Հ-Հ ՄՏՄ) 1, որով իրանական, հարավկովկասյան, կենտրոնասիական և ռուսական ցանցերը երկաթուղային հաղորդակցությամբ Պարսից ծոցը կապելու են պանեվրոպական( Հելսինկի) միջանցքին 2: Հյուսիս-Հարավ ՄՏՄ-ի լիարժեք գոր-
1
Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի մասին համաձայնագիրը ՌԴ-ի, Իրանի և Հնդկաստանի միջև ստորագրվել է 2000 թ. սեպտեմբերին Սանկտ-Պետերբուրգում և վավերացվել է 2002 թ., որին հետագա չորս տարիների ընթացքում միացել են այլ երկրներ( Հայաստանը, Ղազախստանը, Ղրղըզստանը, Տաջիկստանը, Ադրբեջանը, Բելառուսը, Ուկրաինան, Օմանը, Սիրիան, Թուրքիան): Նախատեսվում է, որ 7200 կմ երկարությամբ Հյուսիս-Հարավ միջազգային անդրմայրցամաքային միջանցքը ավանդական Սուեզի և միջերկրածովյան ջրային ճանապարհների համեմատությամբ կրճատելու է բեռնափոխադրումների ժամկետներն ու արժեքը( մատակարարման ժամանակը` 20-30 %-ով, տրանսպորտային ծախսերը` 15-20-ով %): Ծրագրվում էր, որ Հ-Հ ՄՏՄ-ը ապահովելու է Ռուսաստանի արտաքին առևտրական գործընկերներ Իրանի և Հնդկաստանի, ինչպես նաև Պակիստանի, Կենտրոնական և Հարավարևելյան Ասիայի երկրների միջև առևտրաշրջանառությունը: Межправительственное Соглашение между правительствами Российской Федерации, Республики Индия, Исламской Республики Иран и Султаната Оман « О международном транспортном коридоре « Север – Юг » от 12.09.2000, http:// www. chemico-group. com / ru / images / stories / itc _ lrg / agreement _ itc. pdf Մանրամասն տե ՛ ս Полищук А., Российско-иранское сотрудничество по реализации Международного транспортного коридора( МТК) « Север— Юг », Роль и место Ирана в регионе, ИВ РАН, Коллективная монография, М., 2007, стр. 161-167:
2
Элахи Э., Транспортные коридоры Ирана как фактор экономической интеграции региона, Транспортные коридоры Евразии: новые пути сотруд-
52