Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Seite 51
ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՆԱԶԵԼԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
ՂԱԶՎԻՆ-ՌԱՇԹ-ԱՍԹԱՐԱ ԵՐԿԱԹԳԻԾՆ ԻՐԱՆԻ
ԵՐԿԱԹՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱՆՑԻԿ ՄԻՋԱՆՑՔԻ
ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
Ներածություն
Աշխարհագրական բարենպաստ դիրքի շնորհիվ իրանա-
կան տարանցիկ միջանցքի դերը եվրասիական միջազգային
տրանսպորտային ծրագրերում առանցքային է: Իրանը թե՛
երկրի ներսում, թե՛ հարակից երկրների հետ ունի բավականին
զարգացած ավտոմոբիլային ճանապարհների ցանց, խոշոր
նավահանգիստներ Պարսից ծոցում և Կասպից ծովում, հա-
տուկ տնտեսական գոտիներ և որպես Ասիան Եվրոպային և
տարածաշրջանային երկրները բաց ծովերին կապող կարևոր
կամուրջ` համարվում է նաև եվրասիական երկաթուղային
ամենաէժան, անվտանգ տարանցիկ միջանցքը: Եթե պատժա-
միջոցների պայմաններում միջազգային տրանսպորտային մի-
ջանցքներին Իրանի մասնակցության հնարավորությունները
սահմանափակ էին, ապա 2015 թ. միջուկային պայմանագրից
հետո տարածաշրջանային խոշոր տարանցիկ նախագծերում
իրանական միջանցքի դերը կրկին սկսեց կարևորվել: Ընդ-
սմին, Իրանի միջուկային խնդրի կարգավորումից և պատժա-
միջոցների չեղարկումից հետո նախագահ Հասան Ռոհանիի
կառավարության տնտեսական քաղաքականության առաջնա-
հերթություններից մեկը նաև երկրի երկաթուղային ոլորտի
ընդլայնումն էր և, Իրանի հարավային նավահանգիստներից
ցամաքային ելքի ապահովմամբ, դեպի Չինաստան, Ռուսաս-
տան, ԵՄ իրանական երկաթուղային տարանցիկ միջանցքի
զարգացումը: Այս համատեքստում նկատելիորեն ընդլայնվեց
նաև Իրան-Ադրբեջան երկխոսության ձևաչափը, որի առանց-
քում Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի մաս կազ-
մող Ղազվին-Ռաշթ-Ասթարա երկաթգծի կառուցման խնդիրն
է: Սակայն Ռաշթ-Ասթարա երկաթուղու կառուցման հետպատ-
ժամիջոցային դինամիկան թույլ է տալիս եզրակացնել, որ
51