Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 50

ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ … Ունենալով որոշակի անհանդուրժողական մոտեցում ոչ սալաֆիական-վահաբական ուղղությունների նկատմամբ և իս- լամի տեսանկյունից վիճարկելով դրանց օրինակարգությունը՝ վահաբականությունը մարտահրավեր դարձավ ուղղափառ և «ազգային» իսլամների գոյությանը։ Վահաբականության տևա- կան և շարունակական արտահանման հետևանքով թե՛ Մեր- ձավոր Արևելքում, թե՛ դրա սահմաններից դուրս ընդլայնվեցին կրոնական պահպանողականության, ինչպես նաև ծայրահեղա- կանության և մոլեկրոնության շրջանակները։ Նշված իրողու- թյունները շատ դեպքերում նպաստեցին կրոնական հիմք ունե- ցող ահաբեկչությունների իրականացմանը՝ սպառնալիք դառ- նալով միջազգային անվտանգությանն ու կրոնական տարբեր ուղղություններ դավանող հանրույթների խաղաղ գոյակցությա- նը։ Թե՛ սառը պատերազմի տարիներին և թե՛ դրա ավարտից հետո վահաբականությունը դարձավ միջազգային մի շարք հա- կամարտությունների գաղափարական հենքը՝ վերակենդանաց- նելով շարիաթական պետության (խալիֆայության), մարտնչող իսլամիզմի և ջիհադիզմի հայեցակարգերը։ Վահաբականու- թյան միջազգային քարոզչությունը, որին բնորոշ էին տարբեր մոտեցումներն ու շեշտադրումները, ուղղորդվեցին թե՛ պաշ- տոնական Էռ-Ռիյադի և թե՛ սաուդական ոչ պաշտոնական շրջանակների կողմից։ Մյուս կողմից, Սաուդյան Արաբիայի ար- տաքին քաղաքականության մեջ իսլամի նշանակության կարևո- րությունը հանգեցրեց սալաֆիական պլատֆորմ ունեցող կրո- նաքաղաքական կառույցների ֆինանսավորմանն ու հովան ա- վորությանը՝ նպաստելով իսլամական վերածննդի շարժումների զարթոնքին։ Արդյունքում Սաուդյան Արաբիայի արտաքին քա- ղաքականության իսլամական ուղղության ամրապնդման շնոր- հիվ Մերձավոր Արևելքում և առհասարակ միջազգային հարա- բերություններում մեծացավ իսլամական գործոնի նշանակու- թյունը քաղաքական և հասարակական գործընթացներում։ Մյուս կողմից, վահաբականության արտահանման հետևանքով ամբողջ աշխարհում, այդ թվում՝ Արևմուտքում, մուսուլմանական համայնքների շրջանակներում սկիզբ առան իսլամական ինք- նության զարթոնքին նպաստող գործընթացներ։ 50