Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 49
ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
վահաբականությունն օգտագործվեց որպես հակառուսական
պայքարի կարևորագույն բաղկացուցիչ։
2003 թ. Սադդամ Հուսեյնի իշխանությունից հեռացվելուց
հետո Իրաքում սկիզբ առած միջդավանական և միջէթնիկ հա-
կամարտության ընթացքում սուննիական ջիհադական կառույց-
ների, առաջին հերթին Ալ-Կադիայի իրաքյան մասնաճյուղի գոր-
ծունեությունը հիմնված էր վահաբականության վրա։ Մասնա-
վորապես «արաբական գարնան» դեպքերից հետո վահաբա-
կանությունը տարածվեց Եգիպտոսում, Լիբիայում, Թունիսում և
Մերձավոր Արևելքի այլ երկրամասերում։ Այս ուղղությունը դար-
ձավ XXI դարի ամենաբարդ ու խրթին պատերազմներից մեկի՝
սիրիական ճգնաժամի մեջ ներգրավված հակաասադական
ուղղվածությամբ ջիհադական խմբավորումների, այդ թվում՝
«Իսլամական պետության» գաղափարական հենքը։
Եզրակացություն
Այսպիսով, 1960-ականներից Սաուդյան Արաբիայի Թա-
գավորության արտաքին քաղաքականության մեջ մեծացավ իս-
լամական ուղղության նշանակությունը։ Թագավորությունը մեծ
տեղ տվեց իր հովանու ներքո միջազգային իսլամական կրո-
նական և կրոնաքաղաքական կազմակերպությունների, բա-
րեգործական կառույցների և իսլամական կրթական հաստա-
տությունների ստեղծմանը։ Սաուդյան Արաբիան թե՛ Մերձավոր
Արևելքում և թե՛ միջազգային ասպարեզում իր դիրքերն ամ-
րապնդելու համար, որպես soft power, ձեռնամուխ եղավ սուննի
իսլամի ամենապահպանողական ուղղություններից մեկի՝ վա-
հաբականության արտահանմանը։ Թագավորությունը մեծա-
պես կարևորեց միջազգային վահաբական քարոզչության՝ դաու-
վայի նշանակությունը։ Այդ նպատակով 1961 թ. Սաուդյան Արա-
բիայի Թագավորությունը ստեղծեց Մադինայի իսլամական
համալսարանը սաուդցի և ոչ սաուդցի ուսանողների համար։
Տարիների ընթացքում Մադինայի իսլամական համալսարանը
դարձավ այն հարթակը, որտեղ ձևավորվեցին ու թրծվեցին
վահաբական քարոզչության միսիոներները, որոնք ժամանակի
ընթացքում աշխարհի տարբեր մասերում ձեռնամուխ եղան
վահաբականության տարածմանն ու հիմնավորմանը։
49