Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 48
ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ …
րող կառույցներին 35 : Շարժումն, ի դեպ, տարածում է գտել նաև
Սաուդյան Արաբիայում, չնայած թագավորությունը սեփական
երկրում միշտ էլ զգուշավոր մոտեցում է որդեգրել «Մուսուլման
եղբայրների» նկատմամբ 36 ։ Սաուդյան Արաբիայի Թագավո-
րությունը վահաբականության արտահանման շրջանակներում
ընդհանրապես աջակցել է XX դարում և XXI դարի սկզբներին
իսլամիզմի տարբեր ձևաչափերի, այդ թվում՝ մարտնչող, ձևա-
վորմանը և հետագա զարգացմանը։
Փաստորեն 1970-ականներից համաշխարհային ամենա-
մեծ նավթարդյունահանող պետություններից մեկի՝ Սաուդյան
Արաբիայի աջակցությամբ սուննի իսլամի պահպանողական
հոսանքները, առաջին հերթին՝ վահաբականությունը, ինչպես
նաև սուննի իսլամի վերածննդի պահպանողական շարժում-
ները, որոնք զարգանում էին սալաֆիականության պլատֆորմի
վրա, սկսեցին լայն թափով ֆինանսավորվել և ուղղորդվել
Սաուդյան Արաբիայից։ Սաուդյան Արաբիան նպատակադրվեց
վահաբականության տարածման միջոցով հիմնավորել իսլա-
մական աշխարհում իր առաջնահերթությունը։ Տասնամյակներ
շարունակ վահաբականության արտահանման հետևանքով
մեծ հարված հասցվեց տեղերում «ազգային» և «ժողովրդա-
կան» իսլամներին։
Հարկ է նշել, որ վահաբական գաղափարախոսությունը,
որի ամենակարևոր բաղկացուցիչներից մեկը ջիհադի արդի
մեկնաբանությունն է, շոշափելի դերակատարություն ունեցավ
մարտնչող իսլամիզմի ժամանակակից հայեցակարգի ձևավոր-
ման և ներդրման հարցում։ Ասվածի ապացույցը խորհրդա-աֆ-
ղանական պատերազմն (1979-1989 թթ.) է, որտեղ վահաբա-
կանությունը հակախորհրդային պայքարի գաղափարական
հարթակն էր։ Բացի աֆղանական պատերազմից, ռուս-չեչե-
նական պատերազմներում (1994-1996 թթ., 1999-2009 թթ.) ևս
35
36
Roy O., The Failure of Political Islam, 1994, Harvard University