Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 47

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ վահաբականության տարածման համար։ Այդ գումարի շրջա- նակներում ամբողջ աշխարհոում կառուցվել է վահաբական ուղղվածությամբ 202 իսլամական քոլեջ, 210 իսլամական կենտրոն, 1359 մզկիթ, 2000 իսլամական դպրոց, ինչպես նաև իրականացվել են քարոզչական տարաբնույթ աշխատանք- ներ 30 ։ 1984 թ. Ֆահդ թագավորի կողմից Մադինայում հիմնվեց Ղուրանի տպագրատուն 31 , որտեղ ամեն տարի հրատարակել են Ղուրանի միլիոնավոր օրինակներ, նաև վահաբական ուղղվածությամբ գրականություն՝ աշխարհով մեկ անվճար բա- ժանելու նպատակով 32 ։ Հատկանշական է, որ թագավորության դեսպանատնե- րում աշխատել են նաև կրոնական գործերով կցորդներ, որոնք գործունեություն են ծավալել վահաբական քարոզչության ուղ- ղությամբ 33 ։ Բացի վահաբականության արտահանումից, Սաուդյան Արաբիան ֆինանսավորել և աջակցել է աշխարհի տարբեր անկյուններում իսլամի պահպանողական մեկնաբա- նություններով հանդես եկող քաղաքական շրջանակներին՝ նոր լիցքեր հաղորդելով իսլամական վերածննդի շրջանակներում շարիաթի ներդրման համար պայքարող շրջանակներին։ Թե՛ Մերձավոր Արևելքի տարբեր երկրներում և թե՛ տա- րածաշրջանից դուրս Սաուդյան Արաբիան զգալիորեն աջակցել ու ֆինանսավորել է «Մուսուլման եղբայրներին» 34 ու դրան հա- 30 S. Shane, Saudis and Extremism: Both the Arsonists and the Fire-fighters, New-York Times, Aug 25, 2016. 31 Տպագրատունն ամենամեծն է իսլամական աշխարհում և հնարավորու- թյուն ունի տարեկան տպագրելու Ղուրանի մոտ երեսուն միլիոն օրինակ։ Մանրամասն տե՛ս King Fahd Glorious Quran Printing Complex, http://www.qurancomplex.org. 32 G. Kepel, Jihad: The Trail of Political Islam, 2006, I.B. Tauris, p. 72. 33 Lacey R., Inside the Kingdom: Kings, Clerics, Modernists, Terrorists, and the Struggle for Saudi Arabia, 2009, Penguin Group, p. 95. 34 «Մուսուլման եղբայրներ» կրոնաքաղաքական շարժումը հիմնադրվել է 1928 թ. Եգիպտոսում Հասան Ալ-Բաննայի կողմից, որից հետո շարժման գաղափարախոսությունը տարածում է գտել թե՛ արաբական և թե՛ իսլա- մական աշխարհում՝ նպաստելով իսլամիզմի տարբեր հոսանքների ու ուղ- ղությունների ձևավորմանը։ 47