Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | 页面 46

ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ … տարբեր մասերում իսլամը տեղական, ազգային ավանդույթա- յին տարրերից մաքրելու ձգտումը։ Վահաբական քարոզչու- թյան սահմաններից ընդհանուր առմամբ դուրս մնացին և թիրախավորվեցին շիայական, սուֆիական և սալաֆիականու- թյան համար անընդունելի՝ իսլամի հիմքում ձևավորված մի շարք կրոնական ուղղություններ։ Հարկ է նշել, որ վահաբականությունը մերժողական դիր- քորոշում ուներ և մի ծայրով ուղղված էր շիա իսլամի դեմ, ինչը նոր լիցքեր ստացավ 1979 թ. Իրանի իսլամական հեղափոխու- թյունից և Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ստեղ- ծումից հետո։ Այս շրջանում շիայական համայնքներ ունեցող Սաուդյան Արաբիային, Պարսից ծոցի մի շարք այլ երկրների և Իրաքին մտահոգում էր իրանական հեղափոխության արտա- հանման վտանգը։ Բացի միջդավանական առճակատումից, ԻԻՀ-ն շուտով դարձավ ՍԱԹ-ի քաղաքական մրցակիցն ու հակառակորդը Մերձավոր Արևելքում։ Այս երկու պետությունները ձգտում էին ազդեցության լուրջ լծակներ ունենալ տարածաշրջանում՝ ներկայանալով որ- պես իսլամական աշխարհի, մասնավորապես պաղեստինցի- ների շահերի ու իրավունքների պաշտպաններ։ Հատկանշա- կան է, որ Իրանի հետ առճակատմանը զուգահեռ Սաուդյան Արաբիան ուժեղացնում է ճնշումները երկրի արևելյան մասում ապրող շիայադավան բնակչության նկատմամբ։ Մյուս ծայրով վահաբականությունն ուղղված էր արևմըտ- յան արժեքների ներթափանցման դեմ, ինչը համարվում էր քա- ղաքակրթական պայքար։ Նման նպատակ ունեին նաև ՍԱԹ-ի կողմից հովանավորվող «Մուսուլման եղբայրները» 29 ։ Հարկ է նշել, որ աշխարհով մեկ վահաբականության ար- տահանումը դարձավ ամենամեծ գաղափարախոսական քա- րոզարշավներից մեկը՝ գերազանցելով նույնիսկ խորհըրդային քարոզարշավին, որն արդյունավետ վարեց Սաուդյան Արա- բիայի Թագավարությունը։ Միայն Ֆահդ թագավորի կառա- վարման տարիներին (1982-2005թթ.) Սաուդյան Արաբիայի Թագավորությունն ավելի քան 75 մլրդ դոլար է ծախսել 29 Commins D․, The Wahhabi Mission and Saudi Arabia, London, Tauris, 2006, p. 142. 46