Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | 页面 45

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
բիայում նկատվեց իսլամական տարբեր երկրներից օտարերկրյա աշխատողների զգալի հոսք, որոնց թիվը 1985 թ. թագավորությունում հասավ 5,15 միլիոնի 26 ։ Բնականաբար, արտագնա աշխատողները նույնպես հայտնվեցին վահաբականության կենսատարածքում ՝ ազդվելով վահաբական քարոզչությունից ։
Բացի այդ, Սաուդյան Արաբիայի թագավորությունը փորձեց վահաբական քարոզչությունն օգտագործել նաև Հիջազի սրբավայրեր ամենամյա ուխտագնացության ժամանակ ։ Ուխտագնացության ընթացքում, որպես կանոն, իրականացվել է վահաբական ուղղվածությամբ քարոզչություն ։ Անվճար բաժանվել են Ղուրան, սուննիական կրոնական գրականություն և այլն 27 ։
Տասնամյակներ շարունակ սաուդական սալաֆիականվահաբական քարոզչությունն իր համար պարարտ հող գտավ աշխարհի տարբեր մասերում ՝ թե ՛ մուսուլմանական մեծամասնություն ունեցող և թե ՛ մուսուլմանական համայնքներ ունեցող երկրներում, այդ թվում ՝ Արևմտյան Եվրոպայում 28 ։ Վահաբական դաուվայի արդյունքում աշխարհի տարբեր հատվածներում սալաֆիական պլատֆորմի վրա ձևավորվեցին իսլամական ինքնություն ունեցող հանրույթներ, որոնք, ըստ իսլամի գլոբալ ռազմավարության, համաշխարհային ումմայի մի մասն են ։
Սաուդյան Արաբիայի արտաքին քաղաքական ձգտումներին, որի կարևոր բաղկացուցիչներից էր վահաբականության արտահանումը, մեծապես նպաստեց 1970-ականների սկզբին նավթային գների աճը, որը հանգեցրեց համաշխարհային շուկայում նավթարդյունահանող երկրների կապիտալի մեծացմանը ։ Ֆինանսական աննախադեպ հաջողությունների շնորհիվ, գործնականում իրականացնելով վահաբականության արտահանումը, Սաուդյան Արաբիայի խնդիրը դարձավ աշխարհի
26
Kepel G., Jihad: The Trail of Political Islam, Harvard University Press, 2002, pp. 70 – 71.
27
Նույն տեղում, էջ 72 ։
28
Madawi Al-Rasheed, The Local and the Global in Saudi Salafi Discourse, Global Salafism. Islam’ s New Religious Movement by Meijer Royel, editor, pp. 301-321.
45