Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 44

ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ … րանի ղեկավարությունը կադրային արմատական փոփոխու- թյուններ իրականացրեց։ Արդեն 1990-ականների սկզբներին համալսարանի դասախոսական անձնակազմի 385-ից 336–ը սաուդցիներ էին։ 1990-ականների վերջին համամասնությունը շեշտակի փոխվեց հօգուտ սաուդցիների. 369-ից 360-ը տե- ղացիներ էին։ Այս իրողությունը կապված էր թագավորության տնտեսությունը «սաուդականացնելու», այդ թվում՝ երիտա- սարդ և կրթված սաուդցիներին, ովքեր ՄԻՀ-ի, Էռ-Ռիյադի, Ջիդդայի ու Մեքքայի համալսարանների շրջանավարտներ էին, առաջ քաշելու և աշխատանքի տեղավորելու պետական քաղաքականության հետ։ Բացի այդ, ՄԻՀ-ում կադրային փո- փոխությունները նաև քաղաքական շարժառիթներ ունեին և նպատակ էին հետապնդում համալսարանների աշխատա- կազմերը զերծ պահելու արտաքին միջամտությունից, մասնա- վորապես «Մուսուլման եղբայրների» անդամներից ու համա- խոհներից, ինչպես նաև քաղաքականապես ակտիվ տար- րերից 25 ։ Վահաբական գաղափարախոսության տարածման և ներ- դրման համար Սաուդյան Արաբիան կարողացավ ստեղծել մի- ջազգային վահաբական միսիոներների, մասնավորապես աստվածաբան-ալիմների, կրոնական քարոզիչների ու սպա- սավորների, ինչպես նաև գիտնականների ռեսուրսը, որի մի մասը փաստորեն ուսում ստացավ Մադինայի իսլամական հա- մալսարանում։ Հենց ՄԻՀ-ի շրջանավարտներից շատերն աշ- խարհի տարբեր հատվածներում վահաբական դաուվայի շրջանակներում ձեռնամուխ եղան վահաբական միսիոներու- թյան իրականացմանը։ Վահաբականության արտահանումն արտաքին աշ- խարհ. քարոզչության ռազմավարությունն ու թիրախները Հարկ է նշել, որ Սաուդյան Արաբիայի Թագավորությունը տասնամյակներ շարունակ քարոզչություն է իրականացրել նաև իր երկրում գտնվող աշխատանքային ներգաղթյալների և ուխտագնացների շրջանում։ 1970-ականներից Սաուդյան Արա- 25 Farquhar М., նշվ. աշխ., էջ 160։ 44