Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 43

ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
թյունը, հիմնավորվում էր սալաֆիական-վահաբական խոսույթը ։
ՄԻՀ-ը նախատեսված է սաուդցի և ոչ սաուդցի ուսանողների համար 22 ։ Ուսումնական ծրագրի հիմքում ընկած է սուննի իսլամի ուսումնասիրությունը, ինչպես արդեն նշեցինք ՝ սալաֆիական-վահաբական շեշտադրմամբ ։ Նշվում է, որ համալսարանը հավատարիմ է իր գլոբալ դերին ՝ անժամկետ տարածելու « իսլամի ուղերձը »։ Հատկանշական է, որ, բացի ուսումնառությունից, Սաուդյան Արաբիայում որոշակի կրոնամշակութային կենսատարածքում ապրելու ընթացքում ՄԻՀ-ում ուսանած երիտասարդները ձեռք են բերում սալաֆիականվահաբական կողմնորոշում ։ Համալսարանում խորությամբ դասավանդվում են Ղուրան, ղուրանագիտություն, հադիսներ, հադիսագիտություն, ֆիկհ, ֆիկհի հիմունքներ, շարիաթ, իսլամագիտություն, արաբերենի քերականություն, հռետորություն, գրականություն, ճարտասանություն( բալաղա), գրչագրություն, արաբա-մուսուլմանական երկրների ու իսլամի պատմություն և այլն 23 ։
Գործող ֆակուլտետներից են ՝ Շարիաթի, Դաուվայի և աստվածաբանության, Ղուրանի և իսլամագիտության, Արաբերենի ուսումնասիրության, Հադիսների և իսլամագիտության, Ոչ լեզվակիրների արաբերենի ուսուցման ինստիտուտ ։ Վերջին շրջանում ստեղծվել են նաև գիտության, ինժեներիայի, տեղեկատվական համակարգերի, բժշկության և դեղագործության ֆակուլտետներ 24 ։
Մինչև 1990-ականների սկիզբը Մադինայի իսլամական համալսարանի աշխատակազմի հիմնական մասը, այդ թվում ՝ դասախոսական, ոչ սաուդցիներ էին, սակայն 1990-ականներից հետո սկսվեց սաուդականացման գործընթաց ։ Համալսա-
22
2014 թ. համալսարանում սովորողների մոտ 48 տոկոսը սաուդցիներ էին, 52-ը ՝ ոչ սաուդցիներ ։ Այս համամասնությունը որոշ փոփոխություններով պահպանվում է մինչ օրս ։ Տե ՛ ս Quality Assurance System Manual of the Islamic University of Madinah, 2014, http:// iu. edu. sa / uploads / files / Quality Assurance _ System _ Manual _ of _ the _ Islamic _ University _ of _ Madinah _( 1). pdf, p. 4.
23
Farquhar М., նշվ. Աշխ., էջ 191 ։
24
Quality Assurance System Manual of the Islamic University of Madinah, նշվ. աշխ., էջ 16-23:
43