Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Página 42

ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ … Մադինայի իսլամական համալսարանը ստեղծվել էր՝ աջակցելու իսլամի վահաբական-սալաֆիական մեկնաբանու- թյանը։ 1971 թ. ՄԻՀ-ի առաջին ռեկտոր, խիստ պահպանողա- կան հայացքներով հայտնի մուսուլման աստվածաբան Մու- համմադ Իբն Բազը, խոսելով համալսարանի նպատակների մասին, նշում էր, որ համալսարանը պետք է աջակցի իսլամի ճշմարիտ, համապարփակ ընկալմանը, այնպես, ինչպես հաս- կացվել է «սալահ ալ-սալիհի»՝ առաջին մուսուլմանների կող- մից, ինչպես նաև ձգտի ձերբազատել իսլամը սնահավատու- թյուններից, աղճատումներից, ստից, նորարարություններից, որոնք, ինչպես նշվում էր, իսլամ են ներթափանցել կրոնին անգիտակ մարդկանց և իսլամի թշնամիների կողմից 20 : Այս տեսանկյունից համալսարանի դերը մուսուլման ուսա- նողների համար պետք է լիներ լուսավորչականությունը և իս- լամի նկատմամբ նոր մոտեցումների որդեգրումը, այսինքն՝ նո- րադարձությունը դեպի սալաֆիականություն-վահաբականու- թյուն։ 1970-ականների վերջերին ՄԻՀ-ի նախագահ Աբդալլահ Ալ-Զեյիդը համալսարանի ամսագրում, վերստին անդրադառ- նալով ՄԻՀ-ի ստեղծման նպատակներին, նշում է, թե այն խնդիր ունի արտադրել հոգևորականություն (ուլամա), որը կհետևի իր բարեպաշտ նախնիների բացած արահետին և հե- ռու կմնա սխալվելուց։ Ըստ այդմ, ՄԻՀ-ը վերադարձնում է շրջանավարտներին իրենց երկրներ, որպեսզի այնտեղ նրանք օգնեն մուսուլմաններին, որոնցից շատերը «մոլորության մեջ են հայտնվել» 21 ։ Ակնհայտ է, որ Մադինայի իսլամական համալսարանն ի սկզբանե ստեղծվել էր որպես միսիոներական կառույց, որտեղ հղկվում ու մշակվում էր ուսանողների վահաբական ինքնու- 20 21 լեզուները Մադինայի իսլամական համալսարանում, ալ-Մադինա ալ-մու- նավարա, հուլիսի 7, 1961 թ., արաբերեն)։ Dalil al-Jamiʿa al-Islamiyya fi al-Madina al-Munawwara, Medina, 1971, էջ 9-11 (Մադինայի իսլամական համալսարանի ուղեցույց, արաբերեն)։ Majallat al-Jamiʿa al-Islamiyya bi-l-Madina al-Munawwara, No. 45, էջ 139 (արաբերեն)։ 42