ԱՐԱՔՍ ՓԱՇԱՅԱՆ
կան հաստատություն ։ Սաուդյան Արաբիան օգտվեց նաև այն հանգամանքից, որ այդ շրջանում Գամալ Աբդել Նասերի քաղաքականությունն Ալ-Ազհարի հարցում խիստ քննադատության առիթ էր դարձել ։ Խնդիրն այն է, որ նախագահ Նասերը կարգադրել էր Ալ-Ազհարի կառավարումը, այդ թվում ՝ բյուջեի տնօրինումը, փոխանցել պետության վերահսկողությանը, ինչը լուրջ դժգոհություն էր առաջացրել առաջին հերթին Ալ-Ազհարում 16 ։
Հատկանշական է, որ ՄԻՀ-ի կանոնադրության մեջ համալսարանի նպատակները նույնպես ձևակերպված էին կրոնական տրամաբանությամբ ։ Նշվում էր, որ համալսարանի շրջանավարտները պետք է լինեն «… կրոնի քարոզիչներ և ճշմարտության հետևորդներ, դասախոսություններ կարդան և գրավոր հակադարձեն աթեիստներին և պաշտպանեն կրոնի տարածքը և կարգավորեն այն խնդիրները, որոնց բախվում են մուսուլմաններն իրենց կրոնական և երկրային գործերում » 17 ։
Համալսարանի հիմքում փաստացի ընկած է քարոզչության գաղափարը ։ Այսինքն ՝ շրջանավարտները պետք է անպայման զբաղվեն դաուվայով ։ Պատահական չէ, որ համալսարանը մեծ տեղ է տալիս օտար լեզուների, մասնավորապես անգլերենի դասավանդմանը ։ ՄԻՀ-ի կանոնադրության մեջ նշված է, որ եվրոպական լեզուների ուսուցումն արդարացված է իսլամական դաուվայի իրականացման անհրաժեշտությամբ 18 ։ Այս խնդիրը նույնիսկ քննարկվել է տեղական մամուլում ։ « Ալ- Մադինա ալ-մունավարա » թերթը 1961 թ. համարներից մեկում գրում է, որ ուսանողները պետք է սովորեն օտար լեզուներ, որպեսզի կարողանան թե ՛ քարոզչությամբ զբաղվել և թե ՛ բանավիճել քրիստոնյա միսիոներների հետ 19 ։
16
Nathan Brown, Mariam Ghanem, Тhe Battle over Al-Azhar, May 31, 2017, http:// carnegie-mec. org / diwan / 70103.
17
Մադինայի իսլամական համալսարանի կանոնադրություն, հոդված 1, ըստ ՝ M. Farquhar, Expanding the Wahhabi Mission: Saudi Arabia, the Islamic University of Medina and the Transnational Religious Economy, the London School of Economics and Political Science, 2013, p. 192 ․
18
Նույն տեղում, էջ 191 ։
19
Mana Ismaʿil, Аl-Lughat al-Ajnabiyya fi Jamiʿat al-Madina al-Munawwara al- Islamiyya, al-Madina al-Munawwara, 07.07. 1961( Մանա Իսմայիլ, Օտար
41