Contemporary Eurasia VI (2) Contemporary Eurasia VI (2) | Page 40
ՎԱՀԱԲԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՀԱՆՄԱՆ ՍԱՈՒԴԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԸ ԵՎ …
կրթական հաստատություններում երիտասարդ մուսուլմաննե-
րի ուսումնառության կազմակերպումը, աշխարհի տարբեր
անկյուններում մզկիթների շինարարությունը, ինչպես նաև
իսլամական կենտրոնների ստեղծումը՝ վահաբական իմամ-
ների և քարոզիչների ներգրավմամբ։ Բացի դրանից, Սաուդյան
Արաբիայի Թագավորությունը լուրջ դերակատարություն ունե-
ցավ վահաբականության-սալաֆիականության քողի տակ հան-
դես եկող միջազգային մի շարք բարեգործական և քարոզչա-
կան կազմակերպությունների ստեղծման և ֆինանսավորման
հարցում։ Դրանցից են Միջազգային իսլամական բարեգործա-
կան կազմակերպությունը (Ջիդդա), Մուսուլման երիտասարդ-
ների միջազգային ասամբլեան (Էռ-Ռիյադ), Իսլամական աշ-
խարհի լիգան (Մեքքա) այլն 15 ։
Սաուդյան Արաբիայի ջանքերով հիմնվեց նաև իսլամա-
կան աշխարհի կրոնաքաղաքական ամենամեծ կառույցը՝ Իս-
լամական համագործակցություն կազմակերպությունը (Ջիդ-
դա)։
Մադինայի իսլամական համալսարանը. վահաբակա-
նության կրթական հարթակ
Սաուդական հովանավորությամբ գործող քարոզչական և
կրթական կազմակերպությունների մեջ առանձնահատուկ տեղ
ունի Մադինայի իսլամական համալսարանը (ՄԻՀ), որտեղ
ուսանողների կրթությունը և կեցությունը լիովին հովանավո-
րում է Սաուդյան Արաբիայի կառավարությունը։ Համալսարա-
նը ստեղծվեց Սաուդ թագավորի հրամանագրով 1961 թ., երբ
պետության համար բավական բարդ ժամանակաշրջան էր.
թագավորությունն առճակատման մեջ էր Եգիպտոսի հետ։
Ըստ էության Մադինայի իսլամական համալսարանը ստեղծ-
վեց Կահիրեում գործող Ալ-Ազհարին որպես մրցակից կրթա-
15
2001 թ. Նյու Յորքի ահաբեկչությունից հետո պարզ դարձավ, որ սաու-
դական հովանավորություն ունեցող միջազգային մի շարք կազմակերպու-
թյուններ տարիներ շարունակ համագործակցել են ահաբեկչության մեջ
մեղադրվող կառույցների հետ՝ շատ դեպքերում հովանավորելով և ֆի-
նանսավորելով դրանց։ Տե՛ս Saudi Arabia: Terrorist Financing Issues, CRS
Report for Congress, https://fas.org/sgp/crs/terror/RL32499.pdf.
40